HayNews.am. 20-1-2012- Թուրք զինվորները դիակների միջով անցնում ու սպանում էին ողջ մնացածներին.
Պապիկս չորս տարեկան էր: Մայրը`Հռիփսիկը, երկու տղաների հետ փախնում է Իգդիրից: Թուրքի գնդակը մեր ընտանիքի կողքով չի անցնում. մեկով բացվում է Հռիփսիկ տատիկի գլխաշորի հանգույցը, մյուսը պապուս մինչև կյանքի վերջ կաղ է դարձնում...
Թվում է` թուրքերն իրենց ձեռքն են վերցրել ճակատագրի ղեկը. փոխվեց ամեն ինչ:Պապս հայտնվեց մանկատանը, հազար ու մի բանաստեղծություն գրեց խաթարված մանկության, վախի ու մահվան մասին....
Սա մեր ընտանիքի մասին: Տոլստոյն ասում է` բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի... սակայն կարծում եմ` սա այն դեպքն է, երբ բոլորիս դժբախտությունը շղթայի պես կապված է միմյանց, որովհետև բոլորիս դժբախտությունը մի անուն ունի...
Պայծառ տատիկին պատմել է իր մայրական պապը` Աբրահամը.
-Աբրահամի (իրեն անվանում էին Իբրահիմա Բշերի) հայրական տանը 8 օրորոց է եղել: Թշնամին անխնա սպանել է նրանց: Պապիկիս մայրը հղի է եղել,իսկ ոսոխները խանչալով հարվածել են փորին, երեխան դուրս է եկել և մահացել: Կոտորածների հետևանքով ամեն տեղ դիակներ էին, դրանց մեջ էր Աբրահամի եղբոր վիրավոր մարմինը:Նա փորձել է գնալ, վերցնել եղբորը և տանել հեքիմի մոտ, բայց թուրք զինվորները դիակների միջով անցնում են ու սպանում ողջ մնացածներին: Սպանվում է նաև եղբայրը, իսկ Աբրահամը ձևացնում է, թե մահացել է ու փրկվում է : Որոշ ժամանակ անց մի քուրդ կին ապաստան է տալիս մի քանի հայ մանուկների, այդ թվում` նաև պապիս: Նա գառներ էր պահում այդ կնոջ մոտ: Մի հայ աղջկա հետ է ծանոթանում.անունը` Խանում: Ամուսնանում են ու գնում Սիրիա: Այստեղ ունենում են հինգ երեխա` երկու որդի,երեք դուստր: 1946թ. գալիս են Հայաստան ու ապրում Արարատի մարզի Տափերական գյուղում:
Կարո պապիկը պատմում է, որ իր հայրը` Ասատուրը (Խոդեդան), ապրել է Դիարբեքիրի Բլեդեր գյուղում: Եղել են երեք եղբայր` Ասատուր, Խաչատուր և Ղազար: Ասատուրն ունեցել է իջևանատուն. գյուղ եկող ցանկացած մարդու հյուրընկալում էր: Կարո պապիկը պատմում է, որ մի օր գյուղ են գալիս հոր եղբորը` Ղազարին, սպանող թուրքերը, որոնցից մեկին ճանաչելով` Խոդեդանը ասում է, որ տեղ չկա իջևանատանը: Թուրքերը գնում են գյուղապետի մոտ, խնդրում իրենց տեղ տա գիշերելու: Գյուղապետը հարցնում է, թե ինչու չեն գնում Խոդեդանի իջևանատաուն, պատասխանում են, որ գնացել են, բայց գիշերելու տեղ չի եղել: Գյուղապետը նրանց ճանապարհելուց հետո գալիս է Խոդեդանի մոտ և հարցնում, թե ինչու չի ցանկացել ընդունել այդ մարդկանց: Պատճառը իմանալուց հետո գյուղապետը շատ է զայրանում, ասում է, որ եթե իմանային` կսպանեին նրանց:
Բայց Խոդեդանը այնքան բարի ու ներողամիտ է եղել, որ անգամ չի ցանկացել վրեժ լուծել և արյուն թափել: Իրեն անվանում էին Մխսի Խոդեդան: Մխսի անունը նա ստացել էր ոտքով Երուսաղեմ ուխտագնացության գնալու համար: 1925թ. տեղափոխվել են Սիրիա: Կարո պապիկը ծնվել է Սիրիայում, ունեցել է եղբայր`Հակոբ անունով: Բնակվել են Սիրիայի Ղամշլի քաղաքում: Նրա մայրը Ռեհանն էր, ով շատ գեղեցիկ կին էր, շատ փոքր էր ամուսնուց` Ասատուրից: 1944թ. քրդերը փախցնում են Ռեհանին, իսկ Խոդեդանը այդ ամենին չի դիմանում և մահանում է: Այդ ժամանակ սովորույթ կար, երբ հայրը մահանում էր, երեխաների խնամակալությունը անցնում էր հորեղբորը կամ հորեղբոր տղային: Կարո պապիկին և իր եղբորը պահում է իրենց հորեղբոր տղան` Կարապետը, ով փոքրիկ տղաների մեջ ատելություն է սերմանում մոր նկատմամբ:
Ռեհանը հղի էր, երբ իրեն փախցնում են. ունենում է որդի` Հովսեփ անունով: Երեխայի ծնվելուց հետո հեռանում է քրդից: Կարո պապիկը պատմում է, որ իր մայրը շատ անգամ է եկել իրենց մոտ` փորձելով ետ վերադարձնել տղաների վստահությունը:
1946թ.` այն օրը, երբ պետք է Հայաստան վերադառնաին , մայրը նորից տղաների հետ խոսելու փորձ է անում, բայց, ապարդյուն: Գալիս են Հայաստան, բնակվում Արարտի մարզի Տափերական գյուղում: Տարիներ անց` 1970-ական թվականներին, երբ արդեն Կարո պապիկը ամուսնացել էր, ուներ չորս երեխա, պատահաբար իմանում է եղբոր մասին:
Պապս` Վախթանգը, գրում է.
անապատ էր դատարկ ու լուռ,
մեր չորս կողմում միգապատ,
տափաստանը խանձված ու հեզ,
կարծես տնքում էր վհատ...
մայր էր մտնում արևը հեզ
նվազ լույսով դալկացած...
հորիզոնում, հիվանդի պես,
լուռ սահում էր նա հոգնած.....
Բանաստեղծության մնացած մասն էլ կպատմեմ. հանկարծ ահավոր մի շառաչ լսվեց, կարծես Աստված պատռեր երկինքը...գազանային մի ոհմակ թալանում էր գյուղ ու ավան....պապս կուչ էր եկել մոր գրկում...
Մանե Գրիգորյան
Saturday, January 21, 2012
Ցեղասպանություն վերապրածների հիշողությունները

No comments:
Post a Comment