«Լրագիր» 24-1-2012- Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումից անցել է ընդամենը մի քանի ժամ, եւ Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդեն մեկնաբանում են այն եւ այդ մեկնաբանության առանցքը ոչ թե Ֆրանսիան է, Ֆրանսիայի ժողովուրդը, Ֆրանսիայի Սենատը կամ կառավարությունը, այլ Սերժ Սարգսյանը:
“Այս պահին կցանկանայի հիշել բոլոր այն «բարյացակամներին», որոնք պնդում էին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ հարակից գործընթացներն իբր կարող են վնասել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Նրանց բոլոր հայտարարությունները չքացել են, եւ այս տարիների ընթացքում շատ բան է արվել: Այս գործում էական ներդրում ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը”, news.am-ին ասում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա Հայաստանի երիտասարդ գործիչներից է, այսպես ասած իշխանական նոր սերնդի ներկայացուցիչ: Թվում է, որ իր քաղաքական հռետորաբանությամբ, քաղաքական համարժեքությամբ, մտածողությամբ, պատկերացումներով, քաղաքական մշակույթով եւ վարքաբանությամբ, այդ սերունդը պետք է տարբերվի ասենք գալուստսահակյանների, ռազմիկզոհրաբյանների, սամվելնիկոյանների “հնաբնակ” սերնդից:
Բայց, բավական է ընդամենը արձանագրել Ֆրանսիայում տեղի ունեցածի հանդեպ հայաստանյան իշխանական արձագանքի այդ մի օրինակը, որպեսզի պարզ դառնա, որ Հայաստանում սերնդափոխությունը ներկայում գտնվում է ընդամենը մաթեմատիկական կամ թվաբանական մակարդակի վրա, այսինքն փոխվում է գործիչների տարիքը, բայց պատկերացումները, մտածողությունն ու քաղաքական արժեհամակարգերը մնում են նույնը:
Այլապես ինչու պետք է ՀՀԿ խոսնակը հիշեր “բոլոր այն “բարյացակամներին””: Միթե Ֆրանսիայի Սենատի որոշումը քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների հետ հաշիվ մաքրելու առիթ է ՀՀԿ համար: Միթե ավելի լուրջ համատեքստ, ենթատեքստ կամ պարզապես ուղղակի խոսք չկար, որ հնարավոր լիներ տեղավորել կատարվածի մասին գնահատականի կամ մեկնաբանության մեջ, թե՞ ՀՀԿ նոր ու հին բոլոր գործիչներն աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ չափում են հենց այդ արշինով՝ ինչպես կարելի է դա վերագրել Սերժ Սարգսյանի “մեծ” գործունեությանը եւ ծառայեցնել նրա հակառակորդներին կամ մրցակիցներին “տեղը դնելու” գործին:
Չէ որ Էդուարդ Շարմազանովից եւ նրա երիտասարդ գործընկերներից պահանջվում է աշխարհը մի փոքր ավելի լայն տեսնել, քան Սերժ Սարգսյանը, որովհետեւ Հայաստանի իշխող դասում հենց դրա համար է անհրաժեշտ սերնդափոխությունը, հենց դրա համար է այդ խնդիրը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն բոլոր ոլորտներում ընդհանրապես, եւ իշխանության մեջ մասնավորապես, որովհետեւ եթե ընդդիմությունը եւ քաղաքացիները չեն կարողանում իշխանությունը դրսից փոխել, գոնե իշխանության երիտասարդները պետք է այն փոխեն ներսից:
Այդ առումով իհարկե առանձնակի պատրանքներ ունենալու հիմքեր երբեք չեն էլ եղել, եւ ընդամենը մեկ-երկու գործիչների մասով է, որ հանրությունը կապել է որոշակի փոփոխությունների թեթեւ հույս: Բայց այդ հույսերն իհարկե նույնիսկ այդ թեթեւ մասով կարծես թե չեն իրականացել եւ չեն իրականանում:
Բայց ներիշխանական երիտասարդների այդ կեցվածքը պետության եւ հասարակության հանդեպ շատ ավելի վատ է, քան այն, ինչ օրինակ անում են իշխանության հետ սերտաճած մականունավոր քրեական, թաղային հեղինակություններն ու օլիգարխները, որովհետեւ նրանցից այլ բան հանրությունը չի էլ կարող սպասել կամ պատկերացնել, բայց երբ նույն բանը կատարվում է այսպես ասած այլ “համազգեստով”, այդտեղ արդեն վերանում է “համազգեստների” պատիվն ու արժեքների սահմանը, լղոզելով իրականությունը:
Ֆրանսիայում տեղի է ունենում բավական լուրջ մասշտաբի քաղաքական ակտ, իսկ Հայաստանի իշխող կուսակցությունը դա ակնթարթորեն վերածում է Սերժ Սարգսյանի “գովաբանության” եւ ներքաղաքական “ռազբորկայի” նյութի:
Ընդ որում, թերեւս առանց իսկ մտածելու, որ դրանով պարզապես ոտնահարվում է հենց իրենց իսկ շնորհակալությունը Ֆրանսիային, որովհետեւ Ֆրանսիան անկասկած այն պետությունը չէ, որտեղ Սերժ Սարգսյանի, կամ Հայաստանի որեւէ նախագահի ջանքերով կարող են օրենք ընդունել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Tuesday, January 24, 2012
Ինչ մոլուցք է ՀՀԿ-ում

No comments:
Post a Comment