Tuesday, January 24, 2012

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագիծն ընդունելու կապակցությամբ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել այսօր Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասված է. «Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան: Ես կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին, Սենատին, Ազգային ժողովին, Կառավարությանն ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»:

No comments:

Post a Comment