Thursday, January 26, 2012

Սենատի որոշումը կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար

«Լրագիր» 25-1-2012- Ֆրանս պրես գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-ին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:Սա շատ կարեւոր մեխանիզմ է մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար, լրագրողներին ասելէ Նալբանդյանը Լատվիա կատարած այցի ժամանակ, ավելացնելով, որ սա շատ կարեւոր քայլ է Ֆրանսիայի կողմից, որը ոչ միայն պետք է ողջունվի, այլեւ աջակցվի Եվրոպայի եւ այլ պետությունների կողմից:Պատասխանելով հարցին, թե արդյոք ակնկալում է, որ մյուս պետությունները եւս կհետեւեն այդ քայլին, Նալբանդյանն հույս է հայտնել, ընդգծելով, որ ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կառույցներ ճանաչել են ցեղասպանությունը:Նալբանդյանն ասելէ, որ առաջին բանը, որ պետք է արվի Թուրքիայի հետ պատմության էջը շրջելն է ոչ թե ցեղասպանության ժխտման, այլ ճանաչման միջոցով: Մենք հուսով ենք, որ կգա մի օր, երբ Թուրքիան ինքը կճանաչի հայոց ցեղասպանությունը:Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեվիչսն էլ հայտարարել է, որ սա այն հարցն է, որտեղ իրենք հասկանում են հայ ժողովրդի ցավը: Նույնիսկ եթե դա շատ դժվար է, լավագույնը ընդհանուր անցյալը քննարկելն է հիմնականում ակադեմիական, այլ ոչ թե քաղաքականացված մթնոլորտում, տեղեկացնում է Ֆրանս պրեսը:

No comments:

Post a Comment