Monday, January 23, 2012

Իրանի նավթի վրա էմբարգո կիրառելու հնարավոր հետևանքները. տնտեսագետ

HayNews.am.23-1-2012- Հուլիսի 1-ից հնարավոր է իրանական նավթը եվրոպական երկրներ «չմտնի». ԵՄ մտադիր է Իրանի նավթի ներմուծման վրա էմբարգո կիրառել: «ՕՊԵԿ-ի կազմում Իրանն օրական արտահանելով 2,5 միլիոն բարել նավթ` զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ իրանական նավթի հիմնական սպառողումը` գրեթե 68 տոկոս, ապահովում է Հունաստանը, Իտալիան և Իսպանիան, ուստի այս սահմանափակումից տուժելու է նաև Եվրոպան` հաշվի առնելով այս երկրների ունեցած պարտքերը և եվրագոտում առանց այն էլ առկա ճգնաժամը»,- շեշտում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Ինչ չափով կտուժի Իրանի և Հայաստանի տնտեսությունները տնտեսագետը ընդհանրական պատասխան է տալիս. « Էմբարգոն համաշխարհային շուկայում հանգեցնելու է նավթի գների թանկացման` մինչև 30-35% , ինչի հետևանքով կբարձրանան նավթի ՀՀ-ում նավթամթերքների գները` բարձրանան: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նավթի արտահանման ծավալների նվազումը ծանր հետևանքներ կառաջացնի իրանական տնտեսությունում. Իրանի արժույթային եկամուտների 70-80%-ը ապահովվում են նավթի արտահանմամբ »: Եթե անգամ, Եվրոպային հաջողվի դիվերսիֆիկացնել և այլ աղբյուրների հաշվին ապահովել լրացուցիչ ռեսուրսներ, միևնույն է նավթի գները միջազգային շուկայում բարձրանալու են: HayNews.am-ի այն հարցին, թե հնարավոր է արևմուտքի այլընտրանքային գործոն դիտարկի ադրբեջանական նավթը` հաշվի առնելով նաև Իրան- Ադրբեջան հարաբերությունները, տնտեսագետը բացառեց. «Ոչ, նման բան չի կարող լինել, քանի որ, Ադրբեջանն ՕՊԵԿ-ի անդամ չէ, իսկ շահը կլինի միայն, որ թանկ գնով կվաճառի իր նավթը, ինչը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ յուրաքանչյուր ավել գումար ուղղվելու է սպառազինությունների ավելացմանը»: Բացի Ադրբեջանից, Կառլեն Խաչատրյանի հավաստմամբ, կշահի նաև Ռուսաստանը նավթաարդյունաբերությամբ զբաղվող երկիր լինելով, իսկ Իրանը կարող է իր ռեսուրսները ուղղել դեպի Ճապոնիա, Չինաստան, հատկապես, երբ այս երկրները հայտարարել են, որ շարունակելու են սպառել Իրանի նավթը: Իրանն ինչպես հայտարարել է, էմբարգոյի կիրառման դեպքում կարգելափակի նավթի լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով, իսկ սա էլ իր հերթին, կհանգեցնի ռազմական բախումների, ինչի հետևանքով կտուժի նաև Իրանը:

No comments:

Post a Comment