Panorama.am. 23-1-2012- Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականի տեղեկատվության համաձայն` Ֆրանսիայի սենատի կուլիսներում խոսվում է այն մասին, թե Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում կուսակցության» (UMP) և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Սոցիալիստների կուսակցության»(PS) ղեկավար օղակները ճնշում են գործադրում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը մերժող սենատորների վրա: Ըստ աղբյուրի` նրանք մասնավորապես ասել են. «Եթե դեմ եք օրինագծին, մի օգտագործեք ձեր «դեմ» ձայնը: Ուղղակի մի մասնակցեք քվեարկությանը»:
Պարբերականը նշում է, որ, եթե օրինագծի ընդունմանը ընդդիմացող սենատորները չօգտագործեն իրենց «դեմ» ձայնը, դա կմեծացնի տվյալ օրենքի նախագծի ընդունման հավանականությունը` թեկուզև փոքրաթիվ սենատորների աջակցությամբ:
Հիշեցնենք , որ 577 անդամ ունեցող Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում հիշյալ օրինագծի` դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած քվեարկությանը մասնակցել էր 60 խորհրդարանական, որոնցից կողմ էր արտահայտվել 50-ը:
Monday, January 23, 2012
«Հյուրիյեթ». Սենատորների սակավաթիվ ձայներով էլ օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է
Panorama.am. 23-1-2012- Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականի տեղեկատվության համաձայն` Ֆրանսիայի սենատի կուլիսներում խոսվում է այն մասին, թե Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժում կուսակցության» (UMP) և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Սոցիալիստների կուսակցության»(PS) ղեկավար օղակները ճնշում են գործադրում ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը մերժող սենատորների վրա: Ըստ աղբյուրի` նրանք մասնավորապես ասել են. «Եթե դեմ եք օրինագծին, մի օգտագործեք ձեր «դեմ» ձայնը: Ուղղակի մի մասնակցեք քվեարկությանը»:
Պարբերականը նշում է, որ, եթե օրինագծի ընդունմանը ընդդիմացող սենատորները չօգտագործեն իրենց «դեմ» ձայնը, դա կմեծացնի տվյալ օրենքի նախագծի ընդունման հավանականությունը` թեկուզև փոքրաթիվ սենատորների աջակցությամբ:
Հիշեցնենք , որ 577 անդամ ունեցող Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում հիշյալ օրինագծի` դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած քվեարկությանը մասնակցել էր 60 խորհրդարանական, որոնցից կողմ էր արտահայտվել 50-ը:
No comments:
Post a Comment