Thursday, January 26, 2012

Թուրքերը բարձրակրունկ կոշիկ են ուղարկել Սարկոզիին

HayNews.am. 25-1-2012- Բարթին քաղաքի «Իսկական լրագրողների միության» նախագահ Սուլեյման Քարամանը դարձել է հերթական թուրքական խեղկատակության հեղինակը: Քարամանը նշել է, որ «Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ունի կարճահասակության բարդույթ, ինչի կապակցությամբ էլ նրան հատուկ նվեր են պատրաստել»: Թուրք լրագրողը տուփից հանել է տղամարդու կոշիկներ, որոնց հարմարեցված է եղել կանացի կոշիկի կրունկ: «Այս կոշիկն արժեցել է 15 լիրա, ևս 15 լիրա կրունկի համար ենք տվել: Սա ուղարկում ենք Սարկոզիին, որպեսզի նա մի քիչ բարձրահասակ երևա»,-նշել է Քարամանը: Կոշիկները ցույց տալուց հետո թուրք խեղկատակն այն փոստով ուղարկել է Փարիզ:

No comments:

Post a Comment