Մեր զրուցակիցն է սոցիոլոգ Գայանե Ղազարյանը
-Գայանե, մեր քաղաքական ճգնաժամը համաձա՞յն եք, որ պայմանավորված է մեր քաղաքականության բովանդակություն չունենալով: Թեև կան կարծիքներ, որ այդ ճգնաժամը չկա:
-Բանն այն է, որ քաղաքական ճգնաժամի (ես կգերադասեի օգտագործել «քաղաքականության ճգնաժամ» եզրը) վերաբերյալ պնդումը սովորաբար կատարվում է հետևյալ համատեքստում՝ «վերջին 20 տարում քաղաքականության ճգնաժամի մեջ ենք», ինչն ինձ համար լիովին անհիմն և հերքելի պնդում է: Քաղաքականության ճգնաժամի փաստումն, ընդհակառակը, կարող է ունենալ մեկ հիմնավոր համատեքստ՝ «քաղաքականության ճգնաժամը սովետից ժառանգած ճգնաժամերից մեկն է»: Ինձ համար սկզբունքային է, թե «քաղաքականության ճգնաժամը» որ դիսկուրսով է ազդարարվում: Առաջին դիսկուրսի հիմնական կոնոտացիան և հիմնական տրամաբանական եզրահանգումը «Սովետական ծաղկուն ժամանակներ…»-ի պատրանքն է, ինչն այդ պնդումը կատարողները կարող են նույնիսկ չգիտակցել: Քաղաքականությունը միակ ոլորտը չէ, որի վերաբերյալ պտտվում են նման դատարկ տեքստեր: Դատարկ տեքստերը սովետից ստացած մեր գլխավոր ժառանգությունն են, որոնք կարող էին ստեղծվել միայն փաստերի կոծկման, երկաթյա վարագույրի, իրականությունը տեսնողներին գնդակահարել-աքսորել-գիժ-հանելու, կարճ ասած՝ տեռորի շնորհիվ, և պտտվում էին որպես ընդամենը շնչակտուր պաթետիզմ… Լե՜նին, արևն ես դու աշխարհի… իսկ շարունակում են գոյություն ունենալ միայն, քանի որ մինչ օրս չեն ենթարկվում որևէ ռեֆլեքսիայի, իրական փաստերի հետ որևէ համադրման: «Սովետական ծաղկուն դպրոց»՝ իմա ցենզուրայի մաղից հետո մնացած համաշխարհային գիտության մի տոկոս փշրանքներ + 99 տոկոս՝ Լենինը համաշխարհային հեղափոխության և փղերի մասին, Ստալինը ռնգեղջյուրների և աշխատավորների դասակարգային շահագործման դիալեկտիկ աթեիզմի ծառուղիների մասին, Բրեժնևը նեխող ԱՄՆ-ի ատոմային սառը զենքով արևմտյան չարիքի հանգույցներում աճած 1965թ-ի ցորենի բերքի մասին զառանցաբարբաջանքներ, որոնց «գիտությունը» այժմ կարդալիս միայն կորեացիների «չուչխեական» ողբը կարելի է հիշել… «Սովետական ծաղկուն գրականություն»՝ համաշխարհային գրականության 90 տոկոսի արգելմամբ, «սովետական ծաղկուն գիտություն»՝ գիտական հարացույցների 90 տոկոսի, երբեմն էլ գիտության ողջ ոլորտների (սոցիոլոգիա, կիբեռնետիկա, գենետիկա և բազմաթիվ այլեր) արգելմամբ: «Սովետական ծաղկուն քաղաքաշինություն»՝ համատարած վթարային շենքերով կամ ամբողջ թաղամասերով, և այլևայլ համատարած ծաղկուն ոլորտներ ու հատկապես՝ քաղաքական ծաղկուն անապատ՝ դեմոկրատական ընտրություններում Բրեժնև և Բրեժնև թեկնածուներից Բրեժնևի ընտրությամբ, Խրուշչյով vs Խրուշչյովից…. օ՜ զարմանք… Խրուշչյովի հաղթանակով… ու «քաղաքական» շատ անհրաժեշտ, շատ հրատապ՝ Լենինի մինչև ամպերը հասնող արձանի կերտման հրամայականով, սա էլ «սովետական ծաղկուն քանդակագործությունը» մոտիվից:
Հիմա կասեք, թե հեռացա թեմայից, բայց ճիշտ հակառակը՝ հնարավորինս մոտեցրեցի «վերջին 20 տարում քաղաքականության ճգնաժամի մեջ ենք»-ի ակունքներին: Իսկ ակունքը նույնն է, ինչ անկախությունից ի վեր հնչող՝ «մեր կրթությունն անկում է ապրում» (երևի մեծ պայթյունի արգելված տեսությունն են ընդգրկել աստղագիտության դասագրքում), «մեր տնտեսությունը (այն, որ սովետից դուրս ոչ ոք չէր առնում) քայքայվում է», «մեր հասարակության մակարդակն ընկնում է»՝ այն մակարդակը, որը երկաթյա վարագույրի բացումից հետո չտեսի նման, ասենք, Պաոլո Կոելյո է կարդում հիացմունքով, որպես համաշխարհային մշակույթի գանձուգոհար, որովհետև մանուկ հասակում (շնորհակալություն ընկեր Ստալինին երջանիկ մանկության համար) բաց է թողել մարդավարի գրականություն կարդալու ու աճելու կարևոր փուլն ու բացարձակապես բոբիկ է մնացել համաշխարհային գրականության այբուբենից:
Զարմանում եմ, թե այդ ծաղկուն համակարգի փլուզման ժամանակ ինչու երջանիկ ու կրթված հասարակությունը դուրս չթափվեց հրապարակ, չզարնվեց գետնին ու «կիմչենիրային» ողբ չկապեց սիրելի համակարգի մահվան համար, որից միակ բովանդակային «ափսոսանքը», որ հիշում է, 5 կոպեկանոց երշիկն է: Դե ախր շատ ոչ կոնսյումերիստ էր էդ հասարակությունը: Նայեք կեղտոտ Արևմուտքին՝ ինչ-որ պայքար դեմոկրատիայի համար, սևերի իրավունքներ, կանանց իրավունքներ, արդարության պահանջ, հեղափոխություններ, Ուոլ Սթրիթ շարժում, հիպպիներ, ու փորեք սովետի դուխո՜վնի քաղաքացու հիշողությունները՝ 5 կոպեկանոց երշիկ, Բաթումի՜, Սոչի՜, սմետա՜ն-տվառո՜գ, ցեխի պահե՜ստ. քաղցր են սովետաբնակչի հիշողությունները):
Սա է մեր համակարգային ճգնաժամերի իրական դեմքը, որոնք ընդմիջվում են ժողովրդավարության հաստատմանն ուղղված արդեն մեկ տասնամյակից ավել տևող պայքարով, ինչն էլ փաստում է, որ անկախության հաստատումից ի վեր է, որ համակարգային ճգնաժամերում բեկումներ են տեղի ունենում՝ ուղղված դրանց հաղթահարմանը, այլ ոչ հակառակը:
Համակարգային հիմնարար ճգնաժամերի մեծագույն մասը՝ իրենք իրենց քողարկող պաթետիկ Տեքստերի հետ միասին, սովետական հասարակարգից մնացած այն անուրանալի ու ֆունդամենտալ ձեռքբերումն է՝ առանց որոնց պարզապես գոյություն չէր ունենա Սովետն այն ձևով, որով գոյություն ուներ, և որի կողմից բոլոր ոլորտներում սանձազերծած արատները մենք հիմա ստիպված չէինք լինի արմատախիլ անել զոհերի ու զրկանքների գնով:
-Այնուամենայնիվ, մեր քաղաքականությունն ունի՞ բովանդակություն:
-Քաղաքական բովանդակությունը քաղաքականություն վերադարձվեց սահմանադրական կարգը վերականգնելու պահանջի ձևակերպմամբ, քանի որ հակասահմանադրական իրականության հաստատումից հետո քաղաքականության բովանդազրկումը տեղի էր ունեցել հե՛նց սահմանադրության Տեքստից խուսանավելուն ուղղված դատարկ Տեքստի ստեղծման միջոցով, որը թույլ է տալիս, գործի դնելով որոշակի հարմարավետ կլիշեներ, մշտապես խուսափել իրականության փաստումից:
Ի դեպ, 2007-ին սկիզբ առած շարժումը կատարեց նաև բովանդակությունը քաղաքական դաշտ վերադարձնելու մեկ այլ կարևոր առաքելություն՝ քանդեց ամբոխավարության առասպելը և ապացուցեց, որ հասարակության վրա բանական խոսքն ունի առավել մեծ ազդեցություն, քան տարածված այն մտայնությունը, թե հասարակությունն անուղեղների ամբոխ է՝ կառավարելի ցանկացած վիրտուալ պատրանքի միջոցով՝ լինեն դրանք գունավոր պաստառներ, ԶԼՄ-ների մանիպուլյացիաներ, թե այլ վիզուալ հնարներ, և որ նույնիսկ լողացնելու ու սանրելու դեպքում Սերժ Սարգսյանի անհոդաբաշխ հեգումները չեն կարող ինտելեկտ ճառագել: Մինչդեռ ՓիԱր տեխնոլոգիաների համարյա մոգության հասցված ամենակարողության մեջ համոզմունքը չափազանց մեծ էր և այդպիսին մասամբ մնում է դեռևս աշխարհի մեծ մասում:
Քաղաքական բովանդակությունը քաղաքական դաշտ վերադարձավ նաև շարժում ծավալելու համար, պոպուլիզմին տրվող գերադասելիության առասպելի քայքայումով, քանի որ պոպուլիզմը, կրկին, իրական բովանդակության ճոխացման կամ կոծկման, հասարակության համար թվացյալ ցանկալին հնչեցնելու և այլ հնարների կիրառումն է հասարակությանը հաճոյանալու նպատակով: Պարզվեց՝ հասարակությունը (կամ դրա մի մասը) ի վիճակի է լսել «անցանկալին», համաձայնել կամ ոչ և մնալ որոշակի ուժի հետևորդ՝ հանուն բաց քաղաքականության:
-Արա Նեդոլյանն ասում է, որ արագ հաղթանակի տեսլականը չիրականացավ, մենք մեզ պետք է գտնենք: Ինչու, ըստ Ձեզ, չիրականացավ:
-Եթե չհարցնեիք այդ հարցազրույցի մասին, ես ինքս կանդրադառնայի, քանի որ վերջին շրջանում իմ կարդացած ամենալայնամիտ հարցազրույցն էր, որում մեր ընթացիկ իրադարձությունները դրվել էին մակրոիրադարձությունների համատեքստում և վերլուծվել վերաիմաստավորման հիմքով: Պարոն Նեդոլյանը ոչ միայն ուղղորդել է՝ որտեղ և ինչպես մեզ գտնենք, այլ մատնանշելով դրանք՝ արդեն իսկ «մեզ գտել է» և գտել է համաշխարհային գործընթացներում:
Ինչ վերաբերում է հարցին, ապա հաղթանակի տեսլականը չի իրականացել ժամանակի ինչ-որ հատվածի մեջ, սակայն միևնույն ժամանակ կատարելագործվել, ծավալվել և տեղափոխվել է պարոն Նեդոլյանի կողմից գծանշած արտահայաստանյան դաշտ: Բանն այն է, որ Հայաստանում սկիզբ առած շարժումն առաջինն էր նույնանպատակ շարժումների շարքում, որից հետո բռնկվեց արաբական գարունը, որին այժմ հաջորդում են Ռուսաստանը և այլ երկրներ: Այսինքն, ժողովրդավարության, հակամոնոպոլիզմի և այլնի պահանջը ձևակերպման փուլում էր շատ ավելի լայն իրականությունում, քան ներհայաստանյանն էր, ուստի հաղթանակի տեսլականն այլևս ոչ թե նեղ-հայաստանյան խնդիր է, այլ ինչ-որ իմաստով բազմաժողովրդական պատասխանատվություն, որը ոչ թե չի իրականացել, այլ ընդարձակել է իր ծավալներն ու ընդգրկել կրկին Արա Նեդոլյանի խոսքերով ասած՝ «վաղը չէ մյուս օրվա» մասին մտածելու պարտականությունը:
-Առաջիկայում հերթական խորհրդարանական ընտրություններն են, որևէ մեկը ընդդիմադիր դաշտում կասկած չունի, որ դրանք կեղծվելու են: Հիմա ինչպե՞ս պետք է պայքարել կեղծված ընտրությունների դեմ: Կա՞ արդյոք այլընտրանք:
-Ընտրություններին այլընտրանք չի կարող լինել ժողովրդավարական երկրում, քանի որ դա ողջ հասարակության կամարտահայտման միակ մեխանիզմն է: Կամարտահայտման այլ մեխանիզմներից են ընդվզումները, հանրահավաքները, ապստամբությունները, խռովությունները, բայց սրանց բոլորի վերջնանպատակը ժողովրդավարական համատեքստում, կրկին, կարող է լինել միայն ընտրությունների անցկացումը, պարզապես՝ արտահերթ: Ընտրություններն այլընտրանք կարող են ունենալ ոչ ժողովրդավարական հասարակարգերում և փոխարինվել հեղաշրջմամբ, իշխանության ուզուրպացիայով, հասարակության նկատմամբ ոստիկանական տեռորով և այլով, ինչը տեղի ունեցավ և շարունակում է տեղի ունենալ Հայաստանում:
Իսկ կեղծված ընտրությունների դեմ պայքարի ձևերը բազմաթիվ են, որոնցից, սակայն, գլխավորն ու հիմնաքարայինը ոչ թե ինչ-որ ուժերի, ինչ-որ ինստիտուտների և այլ փոքր խմբերի, այլ յուրաքանչյուր քաղաքացու անելիքն է. պետք չէ վաճառել ձայները, պետք չէ ընտրակաշառք վերցնել, պետք չէ աչք փակել խախտումների վրա, կարճ ասած՝ պետք չէ ընտրակաշառքը վայելելուց հետո անիծել երկիրը, լացել հայի սև բախտն ու մեղադրել կառավարությանը՝ սեփական պատասխանատվությունը գցելով ընտրությունների կեղծման և իրենք իրենց վերարտադրության մեջ շահագրգիռ ինչ-որ կառույցների վրա: Ժողովրդավարության առանձնահատկությունն այն է, որ պատասխանատվությունն այլևս ոչ թագավորինն է, ոչ վոժդինը, ոչ էլ ընկեր Ստալինինը, պատասխանատվությունը հասարակության յուրաքանչյուր անդամինն է, և այն սեփական ուսերից գցելու փորձերը դասալքությունից ոչնչով չեն տարբերվում այն պատճառով, որ դասալքության մեղքը վախկոտությունը չէ (մարդն իրավունք ունի վախկոտ լինել), այլ մնացած զինվորների կյանքը վտանգելը, այլ կերպ ասած՝ ոչ կանխամտածված սպանությունը (կամ դրա մեծ վտանգը) և արդյունքում՝ ամբողջ ժողովրդի պատրությունն իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև բնաջնջում: Իսկ ձայները վաճառելով ու ընտրությունները կեղծելով՝ չվաճառողների ու չկեղծողների կյանքն է վտանգվում, քանի որ ստիպված են լինում պայքարել ուրիշների կողմից կատարվածի հետևանքները վերացնելու համար: Իր ակունքով մարտի 1-ի 10 զոհերին Քոչարյանը չէր, որ սպանեց, այլ ձայնը ծախած ու տազ արած քաղաքացին:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 25-1-2012-
Thursday, January 26, 2012
Ոչ կանխամտածված սպանությունը

No comments:
Post a Comment