1in.am. 24-1-2012- Եվ այսպես, «հայկական» հարցի ֆրանսիական «ոդիսականը» նոր շրջադարձ ունեցավ՝ Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, որին այժմ վերջնական ուժ ստանալու համար մնացել է միայն «հաղթահարել» Ելիսեյան պալատի, այսինքն` նախագահի նստավայրի աստիճաններն ու ստանալ Նիկոլա Սարկոզիի ստորագրությունը: Դրա համար կա սահմանված 15 օր ժամանակ: Այդ տեսանկյունից, Սենատն անցնելուց հետո, երևի թե արդեն կասկած չկա, որ օրենքը կստորագրի նաև Սարկոզին: Նա բավական բաց և հստակ հայտարարություններ է արել այդ թեմայով` չթողնելով նահանջի ոչ մի տեղ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիան ընդհանրապես ներկայիս գործընթացում հանդես բերեց իսկապես կարևոր սկզբունքայնություն` մինչև վերջ շարժվելով առաջ և տեղի չտալով թուրքական շանտաժներին և սպառնալիքներին:
Այդպիսով, Ֆրանսիայում քրեականացվում է հայերի ցեղասպանության ժխտումն, ու նման բան թույլ տվողները 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք կստանան: Այս ամենը, բնականաբար, անասելի ոգևորություն է առաջացնում հայության և Հայաստանի հասարակության շրջանում: Ասել, որ առիթ չկա կամ այն ոգևորության արժանի չէ, բնականաբար, կլինի սխալ: Սակայն, մյուս կողմից, իհարկե մենք չպետք է ամեն ինչ դիտարկենք զուտ էմոցիոնալ հողի վրա, քանի որ ընդունված որոշումը, բնականաբար, ամենևին էմոցիաների արդյունք չէ, այլ միանգամայն պրակտիկ և սառը քաղաքականության, որ վարում է այդ գործի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրանսիայի Հանրապետությունը:
Հետևաբար Հայաստանն էլ պետք է ադեկվատ գտնվի այդ լուրջ քաղաքական ակտի հանդեպ, որը փաստացի նոր իրավիճակ կարող է ստեղծել Թուրքիայի հանդեպ գլոբալ քաղաքականության, հետևաբար նաև գլոբալ քաղաքականության հանդեպ Թուրքիայի դիրքորոշումների առումով: Հայաստանի համար այստեղ կան, իհարկե, մարտահրավերներ, կա նաև բավական լայն դաշտ սեփական շահը առաջ մղելու և Թուրքիայի հետ հարաբերության հարցում շահեկան դիրքերի գալու համար: Այս տեսանկյունից, Ֆրանսիայի ճանաչումը, որը բովանդակային առումով ամենևին ոչ աննախադեպ, բայց աստիճանակարգային տեսանկյունից իսկապես աննախադեպ իրադարձություն է հայկական հարցի պատմության ընթացքում, Հայաստանի համար առաջին հերթին, բնականաբար, պետք է լինի հենց նման պրիզմայով դիտարկումների աղբյուր:
Այնուհանդերձ, իհարկե պետք է շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի խորհրդարանին, կառավարությանն ու ֆրանսիացի ժողովրդին հայության հանդեպ, հայության վերքի հանդեպ ցուցաբերած այդ մեծ աջակցության համար, որքան էլ հասկանում ենք այդ ամենում քաղաքականության առանցքային դերակատարումը: Իսկ շնորհակալությունից հետո պետք է, իհարկե, ձեռնամուխ լինենք մեր առօրյա աշխատանքներին` առանց ավելորդ պաթետիզմի: Հակառակը, նմանօրինակ իրադարձությունները երևի թե է՛լ ավելի պետք է մեզ կենտրոնացնեն աշխատանքի, ոչ թե երգ ու պարի վրա, որովհետև դրանք մեզ համար առաջին հերթին աշխատանքի դաշտ են ընդլայնում, որն արդեն մենք ենք պարտավոր «հերկել», և ուրիշ ոչ ոք մեր փոխարեն:
Tuesday, January 24, 2012
Ֆրանսիայի «հերկած» դաշտը

No comments:
Post a Comment