Panorama.am. 20-1-2012- «Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը ձևավորվել է Իլհամ Ալիևի պաշտոնավարման օրոք»: Այդ մասին նշված է իրանական «Քեյհան» օրաթերթում թողարկված հոդվածում:
«Քեյհանի» մեկնաբանը, խոսելով Ադրբեջանի ներկայիս իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականության մասին, գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իշխանության գալուց հետո դպրոցներում և համալսարաններում պաշտոնապես արգելվում է «հեջաբ» կրել և մզկիթներում «ազան» հնչեցնել, իսկ կրոնական ազատությունների համար պայքարած անձինք բանտ են նստեցվում»:
Իրանական աղբյուրը, տեղեկացնելով, որ վերջին օրերին Շաքիի հինգ քաղաքացիներ կրոնական բնույթի գրքեր և ձայնասկավառակներ պահելու մեղադրանքով ձերբակալվել են, հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բանտերում մի քանի տասնյակ կրոնական գործիչներ են դատապարտված ազատազրկման:
Saturday, January 21, 2012
Իրանական օրաթերթ. Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը ձևավորվել է Իլհամ Ալիևի պաշտոնավարման օրոք
Panorama.am. 20-1-2012- «Ադրբեջանի հակաիսլամական քաղաքականությունը ձևավորվել է Իլհամ Ալիևի պաշտոնավարման օրոք»: Այդ մասին նշված է իրանական «Քեյհան» օրաթերթում թողարկված հոդվածում:
«Քեյհանի» մեկնաբանը, խոսելով Ադրբեջանի ներկայիս իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականության մասին, գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իշխանության գալուց հետո դպրոցներում և համալսարաններում պաշտոնապես արգելվում է «հեջաբ» կրել և մզկիթներում «ազան» հնչեցնել, իսկ կրոնական ազատությունների համար պայքարած անձինք բանտ են նստեցվում»:
Իրանական աղբյուրը, տեղեկացնելով, որ վերջին օրերին Շաքիի հինգ քաղաքացիներ կրոնական բնույթի գրքեր և ձայնասկավառակներ պահելու մեղադրանքով ձերբակալվել են, հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բանտերում մի քանի տասնյակ կրոնական գործիչներ են դատապարտված ազատազրկման:
No comments:
Post a Comment