News.am. 21-1-2021- Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, «Նախիջեւանի խան» մականունով հայտնի Վասիֆ Թալիբովի դեմ ուժեղ ընդդիմություն է առաջացել ոչ միայն Նախիջեւանի ներսում, այլ նաեւ Բաքվի իշխանական ուժերի շրջանում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական հավաստի աղբյուրները:
Աղբյուրը հայտնում է, որ Նախիջեւանում ապրող քաղաքացիները իրենց մոլախոտ են զգում ինքնավար հանրապետությունում, քանի որ այնպեղ արդարություն եւ օրենք չկա: Վասիֆ Թալիբովն իրականացնում է իր բռնապետական քաղաքականությունը: Բաքվում նրա դեմ հզոր ընդդիմություն է ձեւավորվել, որի շարքում ընդգրկվել են կառավարության ներկայացուցիչներ եւ նույնիսկ օլիգարխներ: Բանն այն է, որ «Նախիջեւանի խանը» այնքան էլ «չափերն անցել», որ Բաքվի կառավարության որոշ ներկայացուցիչների արգելել է մտնել Նախիջեւան:
«Իրականում Բաքվի ազդեցիկ դեմքերի համար Նախիջեւանում Թալիբովի դեմ ելույթներ կազմակերպելը խնդիր չէ, սակայն Բաքվի իշխանությունները մտավախություն ունեն, որ կայծը գցելու դեպքում, այն կարող է հրդեհի վերածվել` սպառնալով իրենց իսկ դիրքերին»,-եզրափակում է «Պոլիգոնը»:
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում հաճախ են շրջանառվում Նախիջեւանի ինքնավար հանրապետության կողմից Բաքվի իշխանություններին անտեսելու, նրանց հետ հաշվի չնստելու վերաբերյալ հրապարակումները:
Ավելին, վերջին շրջանում Նախիջեւան մեկնած բաքվեցիներին պարզապես վռնդում են ինքնավար հանրապետությունից, ինչպես դա տեղի ունեցավ Նախիջեւան ուղեւորված բաքվեցի լրագրողների եւ իրավապաշտպանների հետ:
Saturday, January 21, 2012
Բաքվում ընդդիմություն է ձեւավորվում «Նախիջեւանի խան»-ի դեմ

No comments:
Post a Comment