Saturday, January 21, 2012

Թուրքիան ցանկանում է նվազեցնել իրանական նավթից իր կախվածությունը

Panorama.am. 20-1-2012- Թուրքիան ցանկանում է նվազեցնել իրանական նավթից իր կախվածությունը: Այդ մասին նշված է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Անկարան իրանական նավթից իր ազդեցությունը նվազեցնելու համար նպատակ ունի բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ: Փորձագետների վերլուծությունների համաձայն` վերջին շրջանում ավելացել է Ռուսաստանից Թուրքիա ներմուծվող նավթի ծավալները: Ավելին, Թուրքիան նպատակ ունի նավթի ներկրման ծավալների մեծացման շուրջ բանակցություններ վարել նաև Ադրբեջանի և աֆրիկյան որոշ երկրների հետ: Հոդվածում նշվում է, որ վերջին շրջանում Արևմուտքի կողմից իրանական նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու մասին հայտարարությունները և, դրանց ի պատասխան, Հորմոզի նեղուցը փակելու մասին Իրանի նախազգուշացումները ևս հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցել Թուրքիայի կայացրաց որոշման վրա: Հավելենք, որ օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Եվրամիությունը, վախենալով, որ Իրանի նավթային էմբարգոն կարող է բացասական ազդեցություն գործել ԵՄ անդամ երկրներ` Հունաստանի, Իսպանիայի և Իտալիայի, տնտեսությունների վրա, որոշել է վեց ամսով հետաձգել նավթային էմբարգոյի կիրառումը:

No comments:

Post a Comment