Monday, January 23, 2012

Ռուսաստանցի փորձագետ. Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչինչ չի փոխի

News.am. 22-1-2012- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը ոչինչ չի փոխի եւ պարզապես հանդիպում կլինի հանդիպումների ընդհանուր շարքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վելուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը: «Իսկ այդ հանդիպումն ինչո՞վ է տարբերվելու նախորդներից` ոչնչով: Սկզբունքորեն ի՞նչ է փոխվել նախորդ հանդիպումից հետո` ոչինչ: Այդպիսով, չկան հիմքեր ենթադրելու, որ այս անգամ ինչ-որ բան կփոխվի»,-հայտարարեց նա` ավելացնելով, որ իրական փոոփոխությունների համար նման հանդիպումները քիչ են: «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ եւ կրկնում եմ հիմա` իրավիճակը կփոխի պատերազմը»,-եզրափակեց փորձագետը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Սոչիում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

No comments:

Post a Comment