Tert.am. 25-1-2012- Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մերձավորարևելյան իրավիճակը, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված դրությունը:
Կողմերը պայմանավորվել են ավելացնել գործադրվող ջանքերը, իսկ հանդիպման վերջում վերջնական հռչակագիր է ստորագրվել, տեղեկացնում է APA-ն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նկատենք, որ ռուսական լրատվամիջոցները ղարաբաղյան հակամարտության քննարկման մասին տեղեկություն չեն հաղորդում, իսկ ՌԴ ԱԳՆ կայքում դեռ հանդիպման մասին տեղեկություն չկա:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և բարձր է գնահատել ռազմավարական նախագծման համատեղ խմբի աշխատանքը:
«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ռազմավարական մակարդակի միության ստեղծումն ու ռազմավարական նախագծման համատեղ խմբի գործունեությունը մեծ կարևորություն ունեն երկու երկրների միջև հարաբերությունների համար», - իր հերթին ընդգծել է Դավութօղլուն:
Thursday, January 26, 2012
Լավրովն ու Դավութօղլուն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

No comments:
Post a Comment