«Լրագիր» 23-1-2012- Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունը առաջընթաց է ապրում, բայց իրավիճակը փայլուն համարել չի կարելի. «Կան մի շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ այս տարածաշրջանում», ասել է Մեդվեդեւը:
Տարածաշրջանի իրավիճակը հայ-ռուսական հարաբերության կտրվածքով իսկապես դյուրին չէ, որովհետեւ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս Հայաստանի եւ Ռուսաստանի պետական շահերի հակասականության ավելի ու ավելի ակնառու դրսեւորումներ եւ իրողություններ:
Ընդ որում, դրանք թե Հայաստանի ներքին կյանքում են, թե նաեւ արտաքին հարցերի շրջանակում:
Մասնավորապես, ներքին կյանքի մասով առաջնայինը համակարգային բարեփոխումների հարցն է: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ համակարգային փոփոխությունները թե կառավարող «էլիտայում», թե քաղաքական-կուսակցական համակարգում, թե հասարակության շրջանակներում՝ կենցաղից մինչեւ քաղաքացիական ակտիվություն, դարձել են պետության ապագայի անմիջական կանխորոշիչ, կենսական անհրաժեշտություն:
Այդ շերտերի կամ դասերի ոչ բոլոր ներկայացուցիչները, կամ ոչ բոլոր շերտերն ու դասերն են, որ քայլեր են կատարում այդ համակարգային իրական փոփոխությունների ուղղությամբ, թե իրենք իրենց ներսում, թե ընդհանրապես հանրապետության մասշտաբով, բայց որ առանց այդ փոփոխությունների դիրքեր պահելն ավելի ու ավելի դժվար է լինելու, գիտակցում են, կամ եթե չեն էլ գիտակցում, ապա առնվազն բնազդաբար զգում են թերեւս բոլորը:
Իսկ դա նշանակում է, որ իրական ամբողջական քայլերը լինելու են անխուսափելի: Թե ով կանի դրանք, կամ ովքեր կան, դժվար է միարժեք կանխագուշակել, բայց որ այդ քայլերը անհրաժեշտաբար կատարվելու են, թերեւս աներկբա է, որովհետեւ եթե անգամ ներհայաստանյան այդ շերտերը անզոր գտնվեն իրականացնել այդ քայլերը, ապա միեւնույն է միջազգային հանրությունը թույլ չի տա Հայաստանի լճացում, քանի որ դա ուղղակիորեն ազդելու է Հայաստանի աշխարհաքաղաքական սուբյեկտության վրա, ինչը ներկայում միջազգային գործընթացներում ստանում է որոշակի նշանակալից դեր եւ կշիռ:
Իսկ ինչ է նշանակում Հայաստանում համակարգային փոփոխություն: Դա նշանակում է առաջին հերթին մտածողության փոփոխություն, որը կամ լինելու է այդ փոփոխության անկասելի նախերգանք, կամ լինելու է այդ փոփոխության անշրջելի հետեւանք: Երկու դեպքում էլ դա հակասում է ներկայիս ռուսական շահին, որի հիմքում խորհրդային կամ ռուսական կայսերապաշտությունն է, ինչն էլ Հայաստանում իրեն հարմար է զգում առավելապես դրան հակված հանրային-քաղաքական մտածողության շնորհիվ:
Այդպիսով, մի կողմից Հայաստանը որպես պետություն այլ ելք չունի, քան արագ եւ տոտալ համակարգային, արժեքային վերափոխումը, մյուս կողմից էլ այդ վերափոխումը հակասում է Հայաստանի ռազմավարական դաշնակից կամ բարեկամ հռչակված Ռուսաստանի պետական շահին, քանի որ Ռուսաստանը ներկայում չունի Հայաստանին իր ուղեծրում պահելու այլ, ռացիոնալ եւ փոխադարձաբար հեռանկարային ու մրցունակ, արդիական ռեսուրս, եւ ստիպված է ապավինել Հայաստանում գրեթե բոլոր մակարդակներում գերիշխող խորհրդա-ռուսական մտածողությանն ու արժեհամակարգին:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային հանգամանքին, որը շեշտել է Մեդվեդեւը, ապա այստեղ թերեւս առաջնայինը Իրանի խնդրում առկա զարգացումներն են: Այդտեղ էլ, գլխավոր խնդիրը թերեւս այն է, որ դրանք անխուսափելիորեն բաժանում են Հայաստանի եւ Ռուսաստանը պետական շահերը:
Հայաստանը բացարձակապես շահագրգռված չէ իրանական խնդրի լարումով, տնտեսական պատժամիջոցների գեներացիայով եւ հնարավոր ֆիզիկական բախումներով, լինի դա լայնամասշտաբ ռազմական գործողություն, թե նպատակային հարվածներ իրանական օբյեկտներին:
Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի համար այդ հեռանկարը կարող է լինել ցանկալի: Բանն այն է, որ դրա շնորհիվ Ռուսաստանը կարող է կարեւոր դառնալ Թեհրանի համար, որպես Արեւմուտքի դեմ դաշնակից: Այսինքն, ռուսները այդ իրավիճակում առնվազն կարող են ստանալ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ «կոմերցիոն» բնույթի մաքոքային դիվանագիտության հնարավորություն: Մինչդեռ, եթե իրադարձությունները զարգանան Արեւմուտքի եւ Իրանի միջեւ դժվարամարս, ծանր, բայց կայուն շփումների ճանապարհով, Ռուսաստանը կարող է որոշակիորեն հայտնվել խաղից դուրս կարգավիճակում:
Դրանից բացի, իրանական խնդրի լարումը Մոսկվային կարող է տալ ռեգիոնալ «պղտորումից» օգտվելու եւ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմավարական իմաստով իր թուլացող դիրքերը վերականգնելու հնարավորություն, դիմելով նույնիսկ որոշակի ռազմականացված ավանտյուրաների: Այդ իմաստով, որքան Արեւմուտքը ֆիզիկապես խրվի Իրանում, այդքան բնականաբար ուրախ կլինի Ռուսաստանը:
Իսկ դա Հայաստանի համար կարող է հղի լինել բավական ծանր հետեւանքով, երբ Հայաստանը բացարձակ իմաստով կարող է հայտնվել տարածաշրջանում ռուսական ծրագրերի գործիքի դերում, չունենալով դրանց հակակշռելու «արեւմտյան» տարբերակ, քանի որ Արեւմուտքը Իրանում խրվելու պարագայում կարող է պարզապես չհասցնել Հարավային Կովկասում ռուսական ավանտյուրաների հետեւից: Մեծ հաշվով, այդ դեպքում Արեւմուտքը նույնիսկ կարող է Կովկասը առժամանակ թողնել Ռուսաստանի հայեցողությանը, վստահ լինելով, որ Իրանում հարցերը լուծելուց հետո հնարավոր կլինի Կովկասը արագորեն հետ վերանվաճել անմրցունակ Ռուսաստանից: Բայց, նախ հայտնի չէ, թե Իրանում իրավիճակը լարվելու եւ այնտեղ «խրվելու» դեպքում Արեւմուտքը երբ դուրս կգա այնտեղից, իսկ մինչեւ դուրս գալն էլ ռուսները ինչ կթողնեն Հայաստանից այս անգամ 19-րդ դարասկզբի օրինակով, Հայաստանի հաշվին լուծելով բացառապես ռուսական շահին վերաբերող հարցեր:
Հայաստանում չկա այդ ամենին դիմադրելու ունակ քաղաքական, իշխանական եւ փաստացի նույնիսկ հասարակական դաս: Եղած ռեսուրսը առայժմ շատ քիչ է այդօրինակ խնդիրներ լուծելու համար, իսկ իրավիճակի լարման դեպքում այդ ռեսուրսը կարող է հայտնվել իսկապես ծանր պայմաններում եւ դառնալ Ռուսաստանի առաջնային թիրախը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունն իհարկե հասկանում է, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը կնշանակի Հայաստանի վերջը, որովհետեւ մշտապես իշխանությունը պահելուն օգնած Ռուսաստանն այս անգամ չի պահելու ոչինչ: Հետեւաբար, Իրանի հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի իրական նպատակներն ու շահերը բացարձակապես հակադիր ուղղությունների վրա են, ինչն էլ բնականաբար խնդիր կարող է առաջացնել երկու պետությունների միջեւ, քանի որ իրանական հարցում Հայաստանը չի կարող լինել Ռուսաստանի դաշնակից:
Հայ-ռուսական բարեկամությունը հասել է ժամանակի ճնշման փուլին, որի ընթացքում մեկ առ մեկ ի հայտ են գալիս այդ բարեկամության եւ դաշնակցության արհեստական, թույլ ասպեկտներն ու անառողջ կետերը, որոնք վկայում են, որ այդ բարեկամությունն ու դաշնակցությունը չունեն ժամանակի պահանջների տեւական համապատասխանության պոտենցիալ:
Այդ մասին պետք էր մտածել ժամանակին, երբ կայացվում էին հայ-ռուսական կարեւորագույն տնտեսա-քաղաքական որոշումներ, առանց թերեւս համակողմանիորեն եւ երկարաժամկետ առումով դիտարկելու տարածաշրջանային զարգացման հնարավորինս շատ սցենարներ: Առայժմ այդ մասին մտածելը դեռ ուշ չէ, թեեւ կպահանջի անհամեմատ ավելի շատ ջանք, ռեսուրս, կամք եւ ռիսկ: Բայց, չգնալ այդ ամենին, կնշանակի սպասել Հայաստանի ոչնչացմանը, լինի դա ֆիզիկական, թե պարզապես բարոյա-քաղաքական ասպեկտով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, January 23, 2012
Հայ-ռուսական անորակ «ամբարտակը»

No comments:
Post a Comment