«Լրագիր» 10-1-2012- Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջարկած թեկնածուի հաստատումը, գրում է The Washington Post-ը: Թերթը գրում է, որ սենատորը լիովին չարդարացված կերպով է արգելափակում բարձր որակավորում ունեցող մասնագետի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:
Մենենդեսը նշել է, որ դեսպանության թեկնածու Պետտի Շվարցը լայնորեն չի տիրապետում սահմանադրական իրավունքին ու Գերագույն դատարանի առանցքային որոշումներին: Մենենդեսի գրասենյակը պնդում է, որ սենատորը որոշակի ու լուրջ անհանգստություն է հայտնել դատավար Շվարցի որակավորման հարցում ավելի վաղ, քան նրա թեկնածությունն առաջարկվել է:
No comments:
Post a Comment