News.am. 10-1-2012- ԱՄՆ Սենատը հրաժարվեց երկարաձգել Մեթյու Բրայզայի լիազորությունները Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Այդ մասին գրում է Շահին Աբբասովը EurasiaNet կայքում:
Բրայզայի լիազորությունները ավարտվել են 2011թ. վերջին, երբ Սենատը չի հաստատել Օբամայի կողմից նրա նշանակումը:
Սենատի մերժումը կրկին վակուում է ստեղծում այդ ծայրահեղ նուրբ դիվանագիտական հարցում: Նշանակման գործընթացը պետք է նորից սկսել: Մինչ նոր դեսպանի ժամանումը դեսպանատունը կղեկավարի փոխդեսպան Ադամ Սթերլինգը:
Մասնավոր զրույցներում Բրայզայի նշանակման շուրջ սկանդալը ադրբեջանցի պաշտոնյաները գնահատում են որպես ապտակ Ադրբեջանին: Առանձնահատուկ տարակուսանք է հարուցել այն, որ հայկական ծագումով ամերիկյան կազմակերպություններն ազդել են դեսպանի նշանակման վրա:
Ադրբեջանցի պաշտոնյաների մեծ մասը հրապարակավ Բրայզայի չնշանակումը համարում է Վաշինգթոնի ներքին գործը, բայց թաքուն ակնարկում, որ ամերիկյան օրենսդիրները ծախված են եւ ենթարկվում են ազդեցության:
Tuesday, January 10, 2012
EurasiaNet. Բաքուն տարակուսած է ԱՄՆ Սենատի կողմից ամերիկյան դեսպանին չհաստատելու փաստով
News.am. 10-1-2012- ԱՄՆ Սենատը հրաժարվեց երկարաձգել Մեթյու Բրայզայի լիազորությունները Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա: Այդ մասին գրում է Շահին Աբբասովը EurasiaNet կայքում:
Բրայզայի լիազորությունները ավարտվել են 2011թ. վերջին, երբ Սենատը չի հաստատել Օբամայի կողմից նրա նշանակումը:
Սենատի մերժումը կրկին վակուում է ստեղծում այդ ծայրահեղ նուրբ դիվանագիտական հարցում: Նշանակման գործընթացը պետք է նորից սկսել: Մինչ նոր դեսպանի ժամանումը դեսպանատունը կղեկավարի փոխդեսպան Ադամ Սթերլինգը:
Մասնավոր զրույցներում Բրայզայի նշանակման շուրջ սկանդալը ադրբեջանցի պաշտոնյաները գնահատում են որպես ապտակ Ադրբեջանին: Առանձնահատուկ տարակուսանք է հարուցել այն, որ հայկական ծագումով ամերիկյան կազմակերպություններն ազդել են դեսպանի նշանակման վրա:
Ադրբեջանցի պաշտոնյաների մեծ մասը հրապարակավ Բրայզայի չնշանակումը համարում է Վաշինգթոնի ներքին գործը, բայց թաքուն ակնարկում, որ ամերիկյան օրենսդիրները ծախված են եւ ենթարկվում են ազդեցության:
No comments:
Post a Comment