News.am. 10-1-2012- Կոպենհագենի քաղաքային դատարանը որոշում է կայացրել քրդական Roj TV-ի դեմ ներկայացված դատական հայցով։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ դանիական դատարանը Roj TV-ին մեղավոր է ճանաչել PKK-ի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ, սակայն հրաժարվել է բավարարել հեռուստաընկերությունը փակելու հայցը։
Դատարանը Roj TV-ին տուգանել է 65 հազար կրոն (11 հազար դոլար)` Դանիայի ահաբեկչության դեմ պայքարի օրենքը խախտելու համար։
Թուրքիայում այս որոշումը մեծ դժգոհություն է առաջ բերել։
No comments:
Post a Comment