Tert.am. 14-2-2012- «Հանուն ադրբեջանցիների իրավունքների» շարժման երեք ակտիվիստներն Իրանում կալանավորվել են Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Իսմայիլ Բարզգարիի և Ռասուլ Հեյդարզադեի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը` 7 տարի ժամկետով, իսկ Ջավադ Զադկամի նկատմամբ նույն խափանման միջոցը կիրառվել է 3 տարի ժամկետով:
Գործակալությունն ընդգծում է, որ ադրբեջանցի ակտիվիստներին փաստաբան չի տրամադրվել, իսկ դատավարությունը դռնփակ է եղել:
Ադրբեջանցի ակտիվիստները ձերբակալվել էին 2011թ. ապրիլին:
No comments:
Post a Comment