1in.am. 18-2-2012- Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր սկսվել են ֆինանսական մեքենայության մեջ մեղադրվող 32 մարդկանց դատալսումները:
Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը` հիմնվելով տեղական ԶԼՄ-ների վրա: Մեղադրյալներին սպառնում է մահապատիժ:
Դատալսման առաջին օրն ընթերցված մեղադրական ակտում գերակշռում է կոռուպցիայի մեղադրանքը` հարստացման նպատակով:
ԶԼՄ-ները նշում են, որ սա Իրանի Իսլամական Հանրապետությունում նման մեծ ծավալով առաջին դատական գործն է: Մեղադրյալների կողմից անօրինական կերպով յուրացրած գումարը կազմում է մոտ 2.6 միլիարդ դոլար:
No comments:
Post a Comment