Monday, February 20, 2012

Սիրիայում 40 թուրք հետախույզ է պահվում կալանքի տակ

HayNews.am. 20-2-2012- Իսրայելական «Հաարեց» պարբերականի տեղեկություններով` Սիրիայում ձերբակալել և կալանքի տակ են Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) 40 սպայի: Թուրքական հետախուզական ծառայությունների սպաները ձերբակալվել են սիրիական բանակի կողմից: Ներկայումս սիրիական իշխանությունները պահանջում են Անկարայից իրենց հանձնել Թուրքիայի տարածքում տեղակայված ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի հրամանատարներին, ովքեր պայքարում են Բաշար Ասադի կառավարության դեմ: Ամեն դեպքում, թուրքական կողմը չի շտապում կատարել սիրիացիների պահանջները, և 40 թուրք գործակալները պահվում են կալանքի տակ: Ըստ նույն աղբյուրի` այս հարցում միջնորդի դեր է փորձում ստանձնել Իրանը, իսկ Թուրքիայի և Սիրիայի միջև բանակցությունները շարունակվում են:

No comments:

Post a Comment