Tert.am. 11-2-2012- Սիրիայի ընդդիմությունը սպառազինվում է Իրաքից: Հակակառավարական ապստամբությունը աջակցություն է ստանում Իրաքի ծայրահեղական իսլամիստական խմբավորումների կողմից, այս մասին Agence France-Presse-ին հաղորդել է Իրանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ադան ալ-Ասադին:
«Մենք տեղեկություններ ունենք, որ Իրաքից ծայրահեղականների մեծ խումբ է անցել Սիրիայի տարածք: Բացի այդ, Սիրիա զինամթերք է տեղափոխվում», - հայտարարել է Ադան ալ-Ասադին:
Ավելի վաղ, Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ընդդիմադիրների շարքերում զինված պայքար են մղում բազմաթիվ օտարերկրյացիներ:
No comments:
Post a Comment