Tert.am. 20-2-2012- Այսoրվանից՝ փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության ՝ Զատկի տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուսը «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին»: Պահքին հաջորդում է մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը և այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում։
Այսպես. «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «…Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու»:
Պահքը առաջին հերթին կամավոր ինքնազրկում ու զսպվածությունն է սննդի նկատմամբ:
Պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, (բացառությամբ մեղրի) : Պահք պահողը հրաժարվում է նաև ոգելից խմիչքներից : Սակայն կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` Հայ առաքելական եկեղեցին անօգուտ է համարում: Ուստիև Պահքի ընթացքում պետք է հրաժարվել ոչ միայն կենդանական ծագման կերակուրներից , այլև որոշ սովորություններից՝ շատախոսությունից, չարախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Կա պահքի մեկ այլ տեսակ՝ սրբապահք, որը հրաժարում է նաև բուսական ծագման սննդից՝ ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը:
Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի:
Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:
Ավագ շաբաթվա ծիսակարգի համաձայն՝ ամեն օր առավոտյան և երեկոյան ժամերգություններ են:
Monday, February 20, 2012
Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքի շրջանը

No comments:
Post a Comment