Saturday, February 18, 2012

Մանվել Գրիգորյանը` Սերժ Սարգսյանին. «Մենք հավատում ենք Ձեզ»

News.am. 18-2-2012- Ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: Այդպես սկսեց իր ելույթը «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից Մանվել Գրիգորյանը` ԵԿՄ-ի 9-րդ համագումարի բացման ժամանակ: «1992 թ. մայիսին մենք թշնամուն երկար չհետապնդեցինք, բավարարվեցինք մեր հայրենիքի այն փոքր կտորով, որն անհրաժեշտ էր Հայաստանի եւ Արցախի հայերի կյանքի համար», - ասաց Մանվել Գրիգորյանը: «Ինչպես Արցախի, այնպես էլ Տավուշի ու Սյունիքի սահմանամերձ հողերի պահպանությունն սկսվում է Երեւանից: Նույնկերպ էլ Երեւանի պաշտպանությունը սկսվում է ազատագրված տարածքներից»,-ընդգծեց Մ. Գրիգորյանն ու հավելեց. «Լինելով հայոց բանակի հիմնադիրները, մենք պարտավոր ենք միշտ մնալ բանակի կողքին, սատարել սահմանամերձ տարածքներում ապրող, սահմանը պահող մշակներին եւ մտավորականությանը», - նշեց «Երկրապահ» միության նախագահը: «Մեր երեխաները դպրոցից պիտի իմանան, ովքեր են եւ ուր են գնում»,- ասում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը: Մենք հավատում ենք մեր երեխաներին եւ պիտի պաշտպանենք նրանց այնպես, որ նրանցից ամեն մեկը կարողանա պաշտպանել սրբագույնը` մորը, ընտանիքը, հայրենիքը: Մենք կարողացանք գերությունից ազատել մեր հայրենիքի մի փոքր մասը` Արցախը», - նշեց Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նա կոչ արեց երկրապահներին ակտիվ մասնակցություն ունենալ երկրի հասարակական կյանքում: «Այդ ընտրություններին մենք պետք է մեր ամենաակտիվ մասնակցությունը բերենք», - ավարտեց Մ. Գրիգորյանը: Այնուհետեւ Մ. Գրիգորյանը դիմեց երկրի նախագահին. «Մենք հավատում ենք Ձեզ, սատարում ձեր նախաձեռնությունները, որոնք ուղղված են արտաքին մարտահրավերներին դիմակայմանը: Համոզված ենք, որ դուք` որպես Հայաստանի նախագահ, ջանք ու եռանդ չեք խնայի, որպեսզի կառուցեք երկիր, որի սահմանները պաշտպանված կլինեն», - ավարտեց Մ.Գրիգորյանը:

No comments:

Post a Comment