«Լրագիր» 18-2-2012- ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը, խոսելով համամասնական-մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ քննարկումների մասին, Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ բանավեճի քաղաքական բաղադրիչներին:
«Իրողություն է, որ Հայաստանի հասարակությունն աղքատ է, իրողություն է, որ երկրի խորհրդարանի մեծամասնությունը կազմում են խոշոր գործարարները, իրողություն է, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են ընտրվում գերազանցապես գործարարները: Օրինաչափություն է, որ աղքատության պայմաններում փողը, որպես ընտրակաշառք, դառնում է էական գործոն քաղաքական իշխանությունը ձեւավորելու գործընթացներում,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով.- այդ իրողությունների եւ օրինաչափությունների արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բնակչության 0.05 %–ի ձեռքում է կենտրոնացած երկրի իշխանությունը, նա է ձեւավորում կառավարություն, նրա շահերի հիման վրա է սահմանվում երկրի բյուջեն, որոշվում հարկային, մաքսային, սոցիալական քաղաքականությունը, արտաքին եւ ներքին քաղաքականության մյուս հարցերը: Նրա վերահսկողության տակ են գտնվում ուժային կառույցները եւ բանակը»:
Սամվել Աբրահամյանը կարծում է, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը զրկված է իր անհատական եւ սոցիալական շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու հնարավորությունից: «Այլ կերպ ասած, մենք գործ ունենք խիստ փոքրամասնություն կազմող մի նեղ խմբի շահերի վրա հիմնված, չհամակշռված քաղաքական իշխանության հետ, որի գոյությունը գրեթե բացառում է հասարակական ընդհանուր շահերի բավարարումը: Իսկ, ինչպես հայտնի է, առանց ընդհանուր շահերի հասարակությունն անիմաստ է: Այդպիսի հասարակությունն այլ ճանապարհ չունի, քան տեւական հակամարտության միջոցով սոցիալական շահերի համակշռվածության վերականգնումը»,- նշեց նա:
Ըստ Աբրահամյանի՝ այսօր խնդիր է քաղաքական իշխանության համակշռվածությունը վերականգնելը, ինչը հնարավոր է քաղաքական գործընթացների վրա փողի ազդեցության նվազեցմամբ: «Մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ տարբերությունների շարքում առանձնանում է փողի գործոնի ազդեցության աստիճանը: Անվիճելի է, որ մեծամասնական համակարգով ընտրությունները անհամեմատ ավելի շատ ֆինանսական ներդրումներ են պահանջում: Այդ ընտրությունները քաղաքական ծրագրերի, գաղափարների մրցակցությունից վերածվում են ֆինանսական հնարավորությունների մրցակցության` համատարած աղքատության պայմաններում կանխորոշված ելքով: Մեծամասնական ընտրակարգն այսօր այլ բան չէ, քան օլիգարխիայի համար երաշխավորված խողովակ դեպի պետական իշխանություն: Օլիգարխիկ իշխանությունն էլ այլ բան չէ, քան աղքատության խորացում, սոցիալական լարվածություն եւ հասարակական հակամարտություն»,- նշեց նա:
Ըստ ՀՀՇ փոխնախագահի՝ քաղաքական իշխանության համակշռվածությունը վերականգնելու եւ դրա միջոցով հասարակական հակամարտությունից խուսափելու ճանապարհներից մեկը ԱԺ ընտրությունների մեծամասնական ընտրակարգից առժամանակ հրաժարվելն է:
Saturday, February 18, 2012
«Օլիգարխիկ իշխանությունն այլ բան չէ, քան աղքատության խորացում»

No comments:
Post a Comment