Monday, February 20, 2012

Իրանը պատրաստ է Արևմուտքի կողմից արված ցանկացած քայլի դիմակայելու. Սալեհի

1in.am. 19-2-2012- Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին վերահաստատել է Թեհրանի նպատակաուղղվածությունը իր խաղաղ միջուկային ծրագիրը շարունակելու վերաբերյալ` պնդելով, որ երկիրն անգամ պատրաստ է գործ ունենալ «ամենավատ սցենարների» հետ: Այսօր Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սալեհին ասել է, թե քանի որ իրենք վստահ են, որ անում են ճիշտ բան, ապա չեն էլ ենթադրում, որ հարկավոր է դադարեցնել միջուկային ծրագիրը: «Այդ պատճառով մենք պատրաստվում ենք առաջ շարժվել վստահությամբ, և մեզ շատ չի հետաքրքրում Արևմուտքի կողմից իրականացվող պատերազմի պրոպագանդան: Եթե անգամ ամենավատ սցենարը լինի, մենք դրան պատրաստ ենք»: Նախարարը նաև խոսել է արևմտյան երկրների հակասական դիրքորոշման մասին` ասելով, որ այդ երկրները պատրաստ են վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց շարունակում են անհիմն մեղադրանքներ տարածել երկրի դեմ և ագրեսիվ արտահայտություններ անել: Սալեհին ասել է. «Մինչդեռ նրանք արհամարհական բնույթ ունեն,ապա դեռ չեն սովորել ներգրավվել քաղաքական հարաբերություններում խելամիտ և մարդկային եղանակներով»: Սալեհին Արևմուտքին կոչ է արել` փոխել իրենց քաղաքականությունն Իրանի նկատմամբ, և հույս է հայտնել, որ դա հնարավոր կլինի:

No comments:

Post a Comment