News.am. 21-2-2012- Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը փետրվարի 19-ին իրականացրել է իր կողմից կառուցած Իզմիրի Շիրինջե գյուղի մոտ լեռան վրա կառուցված ժայռափոր գերեզմանի բացումը, որի համար դատապարտվել է 5 ամիս բանտարկության։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Նիշանյանի կառուցած ժայռափոր գերեզմանի բացմանը մասնակցել են մոտ 200 հոգի։ Հայ լրագրողը մասնակիցներին հյուրասիրել է հալվա, գինի եւ թեյ։
Նիշանյանը նշել է, թե ինքը մտադրված էր ժայռափոր գերեզմանի բացումն իրականացնել մայաների օրացույցի կողմից աշխարհի վերջը համարվող 2012-ի դեկտեմբերի 21-ին, սակայն պաշտոնյաների պատճառով արագացրել է բացումը։ Նա հիշեցրել է, որ 2008-ին, երբ իր մտքում ծագել էր անտիկ գերեզմանների օրինակներ կառուցելը, իր դեմ մահափորձ էին ցանկանում իրականացնել։ Այս խոսքից հետո ստամբուլահայ լրագրողը միջնամատ է ցույց տվել՝ շեշտելով, թե դրանից հետո իրեն միայն սա է մնում անել։
Զբոսաշրջային նշանակություն ունեցող ժայռափոր գերեզմանի պատին կա հին հունարեն եւ հայերեն գրություն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիշանյանին դատապարտել էին Շիրինջե գյուղում առանց թույլտվության բուտիկ-հյուրանոց կառուցելու համար։ Որոշում էր կայացվել քանդել «Նիշանյանի տներ» կոչվող այդ բուտիկ-հյուրանոցը, սակայն մեծ արձագանքի հետեւանքով այն չեղյալ համարվեց։
Hranush Kharatian…
Փաստաթուղթը դժվար թե գերմանական լինի
Գերմանակա±ն է արդյոք Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը
Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խումբն այնքան մանկամիտ, անխոհեմ փաստաթուղթ պատրաստեր, ինչպիսին «20ամյա կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում. Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նոր խթան» վերնագրով տեքստն է, որ ադրբեջանական News.az կայքին հղում անելով տեղադրել է http://www.karabakh.org/news/featured-news/german-mps-issue-paper-on-karabakh/ կայքը: Տեքստի ռուսերեն տարբերակը տեղադրված է http://www.vesti.az/news.php?id=106859 կայքում: Դժվար է պատկերացնել այդ կարգի փաստաթղթի գոյությունն ինքնին, որովհետև նույնքան դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները սադրում են հարավ-կովկասյան նոր ճգնաժամ: Ով-ով, բայց Գերմանիայի քաղաքական գործիչները հիանալի գիտեն կիսատ և միակողմանի տեղեկություն և այդ կարգի տեղեկության վրա խարսխված մեկնաբանություն պարունակող փաստաթղթերի սադրիչ ազդեցությունը, իսկ այդ փաստաթուղթը ոչ միայն կիսատ և միակողմանի է, այլև պարունակում է փաստերի ակնհայտ խեղաթյուրում և դրա հետևանքով` գնահատականների միտումնավորություն, այդ թվում
- Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին կոնֆլիկտի սկիզբը թվագրելով 1992-ը, ակնհայտորեն «մոռանալով» 1988թ. սումգայիթյան, այնուհետև երկու տարի շարունակվող, 1990թ. հունվարին իր պիկին հասած Բաքվի հակահայկական դաժանագույն ջարդերը, Ադրբեջանի ոստիկանության կողմից հովանավորվող հակահայկական բացահայտ ռասիստական ագրեսիան և Ադրբեջանի ողջ տարածքում հայերի ֆիզիկական գոյության անհնարինության պայմանները, որոնց թելադրանքով տեղի ունեցավ շուրջ կես միլիոն հայերի փախուստը և Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ անցումը ինքնապաշտպանության, Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը Ադրբեջանի իշխանություններին «ազատում է» Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված ռազմական գործողությունների պատասխանատվությունից,
- Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից օրինական ճանապարհով ինքնավարության հայտարարության և դրա իրացման քաղաքական քայլերի հետևանքով Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմական գործողությունների թակարդում հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնապաշտպանությունը «Լեռնային Ղարաբաղի» «օկուպացիա» անվանելով` Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը պարունակում է միջազգային իրավունքի միակողմանի մեկնաբանության ռիսկ և միտումնավորություն,
- Շրջանցելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության, այսինքն` իր իսկ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառած ռազմական գործողությունների, այդ թվում` ռմբակոծությունների փաստը, որի հետևանքով մինչև այսօր Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածի և հարակից տարածքների հայ բնակչությունը կորցրել է հայրենիքը և մինչև այսօր թափառական է, և շեշտադրելով լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքի անվտանգության գոտին Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը «զրկում է» Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ինքնապաշտպանության սրբազան իրավունքից,
- Ռազմական գործողությունների դադարեցման օրվանից մինչև այսօր սահմանային գոտում տեղի ունեցող «դիպուկահարային պատերազմի» խիստ միակողմանի, հակահայկական բնութագիրը Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հայկական ագրեսիայի զոհ ներկայացնեու խիստ աչառու փորձ է: Այդ կասկածելի փաստաթղթում սույն հատվածը ուղեկցվում է «Նմանօրինակ դեպքերը Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետ միասին միջազգային իրավունքի խախտումներ են» տարօրինակ գնահատականով: Բավական չէ, որ «փաստաթղթում» ոչ մի տեղ և որևէ ձևով չի երևում, թե ով և ինչպես է «օկուպացրել» Լեռնային Ղարաբաղը (դե հո չէին կարող գրել, որ «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, պաշտպանվելով Ադրբեջանի ռազմական գործողություններից, ինքն իրեն օկուպացրել է»), հիմա էլ այն որպես կատարված և ընդունված փաստ զուգահեռվում է «դիպուկահարային պատերազմի» «հայկականացմանը»` զորեղ տպավորություն ստեղծելով հայկական ագրեսիայի շուրջ,
- Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում, բնականաբար, լիովին շրջանցված է հրադադարի օրվանից մինչև այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական և հայկական մշակույթը հիշեցնող պատմական հուշարձանների հետևողական ոչնչացումը, որով սույն փաստաթուղթը «արտոնում է» էթնիկական դիմագծով մշակութային արժեքների ոչնչացումը և խրախուսում ռասիստական ոտնձգությունները (հիշեցում. Նախիջևանի տարածքի Հին ջուղայի հայկական բացառիկ խաչքարերի բարբարոսական ոչնչացումը, Ադրբեջանի Կուտկաշենի (այսօր` Ղաբալայի) շրջանում գտնվող Նիժ գյուղի եկեղեցու հայատառ արձանագրությունների ոչնչացումը, Բաքվի հայկական գերեզմանոցի ոչնչացումը և այլն),
- ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մասնակցության փոխարեն ԵԽ հատուկ մասնակցություն ձև «թելադրող» Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթը առանց հիմնավորումների կասկածի տակ է առնում Ֆրանսիայի անաչառությունը, և… դրա փոխարեն առաջարկում է
- Օժանդակել Թուրքիային տարածաշրջանում կոնֆլիկտի կարգավորման հարցում ավելի արդար ու կառուցողական դերակատարմանը:
Անհնար է, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբի անդամները չիմանան հատկապես էթնիկական կոնֆլիկտները լուծելու Թուրքիայի բազմամյա հարուստ փորձը: Թե օսմանյան, թե քեմալական, թե նեոօսմանիզմի ձգտող Թուրքիայի ժամանակակից իշխանությունները էթնիկական կոնֆլիկտների լուծման միայն մեկ, բայց շատ հարուստ փորձ ունեն` կոնֆլիկտի ոչ թուրքական կողմի ֆիզիկական ոչնչացում, բնակչության տարհանում, հայրենազրկում (վկա` միայն քսաներորդ դարի ընթացքում հայերի, հույների, ասորիների, եզդիների հանդեպ կիրառված ցեղասպանությունները, Դերսիմի ալեվիների ոչնչացումը 1938թ., նրանց հանդեպ կիրառված բռնությունները և իրենց բնակավայրերից տարհանումը դեռ անցյալ չդարձած 1993-94թթ. և այլն): Մի±թե Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբի անդամներն իրենց հայրենիքում` Գերմանիայում չեն հանդիպել Թուրքայի Դերսիմի նահանգում 1993-94թթ. բռնությունների և տարհանման զոհ ալեվիներին: Մի±թե նրանք չեն լսել, որ Գերմանիայում ալեվիները հաստատվել են` որովհետև նրանք չեն կարող, իրավունք չունեն ապրելու իրենց հայրենիքում, իրենց նախնիների բնակավայրերում: Որովհետև այդ բնակավայրերն ամբողջովին, հիմնահատակ ավերվել են և մինչև այսօր գտնվում են զինվորականների վերահսկողության տակ, որպեսզի… ալեվիները հանկարծ չկարողանան վերադառնալ այնտեղ: Այս փորձի կիրառման համա±ր է Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթղթում կոչ արվում ակտիվացնել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին:
Անհնար է, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության Բունդեսթագի ֆրակցիայի արտաքին հարցերով աշխատանքային խմբին վերագրվող փաստաթուղթն իրական լինի: Ավելի հավանական է, որ այն հնարել են պատմության բոլորովին այլ փորձ կիրառող փորձագետները:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Tuesday, February 21, 2012
Ստամբուլահայ լրագրողն իրեն սպառնացողներին միջնամատ է ցույց տվել

No comments:
Post a Comment