Tert.am10-2-2012- Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը մոտ ապագայում Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ ռազմական լայնածավալ գործողություններ չի կանխատեսում, սակայն պատերազմը, ըստ նրա, Հայաստանի և Արցախի համար աղետալի հետևանքներ կունենա: Այսօր հրավիրված ասուլիսին, թուրքագետը հանարավոր պատարեազմի մի քանի սցենար կանխատեսեց: «Բոլոր դեպքերում ռազամական գործողությունները Իրանի դեմ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար կլինեն աղետ»,- ասաց նա ևավելացրեց. «Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի կողմից կնկատվի ակտիվացում, տնտեսական խնդիրներ կառաջանան, փախստականների ներհոսք կլինի և այլն»:
Սաֆրաստյանը այս համատեքստում կանգ առավ ղարաբաղյան հարցին, ըստ որի, եթե Արևմուտքը լայնածավալ ռազամական գործողություններ սկսի, ապա նա Ադրբեջանի տարածքները օգտագործելու անհրաժեշտություն կզգա: «Այստեղ արդեն Ադրբեջանի համար առիթ կհանդիսանա, որպեսզի ինքն էլ իր հերթին պատերազմ հայտարարի Հայաստանին, որի հնարավորությունը Արևմուտքը իր շահերից ելնելով կտա»,- ասաց նա:
«Այս հարցում կակտիվանա նաև Թուրքիան, քանի որ արդեն իսկ այս երկիրը դիվանագիտական ակտիվ գործունեություն է տանում»,- ասաց Ռուբեն Սաֆրատյանը և նշեց, որ բոլոր դեպքերում հնարավոր պատերզմը Հայաստանի համար բացասական հետևանքներ կլինի:
Թուրքագետը մեկ սցենար ներկայացրեց, որն ըստ նրա, նախորդներից պակաս հավանական է: «Ադրբեջանի ագրեսիան չի սահմանափակվի միայն Հայաստանի դեմ, այլ օգտագործելով հարավային Ադրբեջանի գործոնը, ագրեսիա կդրսևորի նաև Իրանի նկատմամբ»,- ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Արևմուտքի նպատակն է պատժամիջոցներ կիրառելով թուլացնել Իրանի ներկայիս վարչակարգը, որպեսզի վերջինս չկարողանա ինքնուրույն քաղաքականություն իրականացնել և վերջապես, որպեսզի Իրանում տեղի ունենա սոցիալական պայթուն, որը կբերի իշխանափոփոխության:
Նա հստակեցրեց, որ տնտեսական պատժամիջոցները կգործեն հուլիսի 1-ից: Հենց այդ ժամանակ էլ Արևմուտքի կողմից իրանական նավթ ստնալու պայամնագրի ժամկետ կլրանա, իսկ նորն արդեն չի կնքվի: Սակայն ըստ Սաֆրաստյանի` քանի որ Իրանն իր նավթի միայն շուրջ 18 տոկոսն է Եվրոպային վաճառում, այդ պատժամիջոցները այդքան էլ մեծ նշանակություն չեն ունենա:
«Եվրոպան էլ իր հերթին չի տուժի դրանից, քանի որ արդեն իսկ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել այլ երկրներից նավթ ստանալու համար»,- ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է իրանական բանկերի հետ գործարքներ կատարելուց Արևմուտքի հրաժարվելու որոշմանը, ապա նրա խոսքով, արդեն իսկ նշվում է, որ Իրանը փորձում է իր ֆինանսական ակտիվները Արևմուտքից տեղափոխել Հնդկաստան:
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե Արևմուտքը ինչ հիմքեր ունի Իրանի հետ կոնֆլիկտի չգնալու համար: «Բացի այն, որ Իրանը Իրաք չէ, բացի այն, որ Իրանը թե հոգևոր , թե ռազմական առումով հզոր երկիր է, ունի դաշնակիցներ՝ հանձինս «Հըզբոլահի, կարծում եմ, որ ԱՄՆ-ը հաշվի կառնի այն, որ Իրանի բնակչության մեծ մասը դրական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ, ինչը ԱՄՆ-ն պատերազմ սկսելու պարագայում կկորցնի»,- բացատրեց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նաև ուշադրություն հրավիրեց իրանական դիվանագիտության բարձր մակարդակի վրա: «Իրանի ինքնավստահությունը դա Իրանի դիվանագիտություն է, որը մեծ փորձ ունի և մենք տեսնում նեք, որ այդ դիվանագիտությունը կարողանում է լարվածությունը օգտագործել և այն ծառայեցնել ի շահ Իրանի»,- հավելեց նա:
Saturday, February 11, 2012
Իրանի դեմ պատերազմն աղետալի կլինի Հայաստանի և տարածաշրջանի համար

No comments:
Post a Comment