Tert.am. 18-2-2012- Իրանական երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով և հատել Սուեզի ջրանցքը Եգիպտոսի իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ գործակալության` նավերը շարժվում են դեպի Սիրիայի ափեր՝ երկիր, որի հետ Իրանը ստորագրել է համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համաձայնագիր:
2011թ. փետրվարին իրանական երկու նավ` «Ալվանդ» արագընթաց հածանավն ու «Հարք»-ը, նմանատիպ երթուղի են իրականացրել` հասնելով սիրիական Լաթաքիա նավահանգիստ: Իսրայելն իրանական ռազմածովային ուժերի գործողություններն անվանել է «սադրանք»:
Իրանի նոր գործողությունների վերաբերյալ Իսրայելը դեռ որևէ հայտարարություն չի արել:
Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են ընթանում կառավարական զորքի և նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: Եվրամիության ու Արաբական երկրների լիգայի անդամ մի շարք երկրներ պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը, ինչին դեմ է Իրանը:
Saturday, February 18, 2012
Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով, ուղղություն վերցրել դեպի Սիրիա
Tert.am. 18-2-2012- Իրանական երկու ռազմանավ Սուեզի ջրանցքով մտել են Միջերկրական ծով և հատել Սուեզի ջրանցքը Եգիպտոսի իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ գործակալության` նավերը շարժվում են դեպի Սիրիայի ափեր՝ երկիր, որի հետ Իրանը ստորագրել է համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համաձայնագիր:
2011թ. փետրվարին իրանական երկու նավ` «Ալվանդ» արագընթաց հածանավն ու «Հարք»-ը, նմանատիպ երթուղի են իրականացրել` հասնելով սիրիական Լաթաքիա նավահանգիստ: Իսրայելն իրանական ռազմածովային ուժերի գործողություններն անվանել է «սադրանք»:
Իրանի նոր գործողությունների վերաբերյալ Իսրայելը դեռ որևէ հայտարարություն չի արել:
Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են ընթանում կառավարական զորքի և նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: Եվրամիության ու Արաբական երկրների լիգայի անդամ մի շարք երկրներ պահանջում են նախագահ Ասադի հրաժարականը, ինչին դեմ է Իրանը:
No comments:
Post a Comment