Tert.am-2012-2-11- Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան անգլալեզու Hurriyet Daily պարբերականի հետ զրույցում ասել է, թե դեսպանի պաշտոնից իր հետկանչի «հետևում» հայկական լոբբին կանգնած չէ:
«Նախագահ Բարաք Օբամայի որոշումն այս անգամ, հավանաբար, պայմանավորված է այնպիսի գործոններով, որոնք Բաքվի հետ կապված չեն: Ակնհայտորեն դա պայմանավորված էր ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններով», ասել է նախկին դեսպանը:
Բրայզան անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և նշել, թե այդ հարցում Թուրքիայի մոտեցումները փոխվել են:
«Այդ հարցում առաջընթաց է արձանագրվել: Կատարվածի վերաբերյալ բաց քննարկումններն այժմ ավելի է խրախուսվում:
Կարծում եմ, որ Դինքի սպանությունը (Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ.` խմբագրատան մոտ) արթնացրեց միլիոնավոր թուրքերի: Ոչ միայն կառավարությունը, այլև հասարակությունը մեկ քայլով առաջ են գնացել հասկանալու, որ Օսմանյան կայսրության կողմից զարհուրելի սպանություններ են կատարվել: Միակ բանը, որ չի փոխվել դա թուրքական այն հաստատուն տեսակետն է, թե այդ ամենը քաղաքական առումով չպետք է որպես ցեղասպանություն ճանաչվի,-ասել է Բրայզան և հավելել,-Որևէ երկրի քաղաքական գործիչ իրավասու չէ այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելը, կամ` հակառակը:Քաղաքական օրակարգում ընդգրկված հարցերի առնչությամբ որոշումներ կայացնելը բացառապես երկու երկրների հասարակությունների գործն է»:
Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման 2010թ. վերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։
ԱՄՆ Սենատը, սակայն, 2011թ. վերջին չհաստատեցին Բրայզայի թեկնածությունը. Օբամայի վերոնշյալ հրամանը կորցրեց իր ուժը, իսկ Բրայզան ստիպված եղավ Վաշինգտոն վերադառնալ։
Saturday, February 11, 2012
Բրայզան հայտարարել է, որ իր հետկանչի հետևում հայկական լոբբին կանգնած չէ

No comments:
Post a Comment