Tert.am10-2-2012- Ֆրանսայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիացի սենատոր Էսթեր Բենբասան հայտարարել է, թե նման օրենք ոչ թե Ֆրանսիայի օրենսդիր մարմինը պետք է ընդուներ, այլ` Թուրքիայի:
«Ես դեմ եմ այդ օրենքին: Պատմությունը ոչ թե դատարաններում, կամ խորհրդարաններում է գրվում, այլ պատմաբանների ձեռքով: Նման օրենք պետք է ընդունվի ոչ թե Ֆրանսիայում, այլ` Թուրքիայում,- Թուրքիայում հրատարակվող «Ակօս» պարբերականի կայքի հաղորդմամբ ասել է սենատորը և հավելել,- Թուրքիան, սակայն, ամենամեծ հերքողն է»:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):
Բենբասան ևս ստորագրել է Սահմանադրական խորհուրդ ներկայացված դիմումի տակ:
Օրինագծի առնչությամբ լսումներ Խորհուրդն անցկացնելու է փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին:
Saturday, February 11, 2012
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ոչ թե Ֆրանսիան պետք է ընդուներ, այլ` Թուրքիան. ֆրանսիացի սենատոր

No comments:
Post a Comment