Tert.am10-2-2012- Աթաթուրքի պաշտպանության օրենքը, որն ընդունվել է 50-ականների վերջին,պետք է հանվի, քանի որ անհեթեթություն է հատուկ օրենք ընդունել Աթաթուրքին կամ որևէ այլ անձի պաշտպանելու համար, ասել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն, հայտնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը:
Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև հայտարարել է, թե իրենց կուսակցության ձեռքի գործն է 1948-ի թուրք հայտնի պոետ Սաբահաթթին Ալիի սպանությունը: Այս բանաստեղծը 1932-ի իր պոեմում վիրավորել էր Քեմալ Աթաթուրքին:
Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանում 27 տարի միակուսակցական կարգով իշխել է երկրում:
Հայտնի է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետը բազմիցս քննադատել է նշված ընդդիմադիր կուսակցությանը` մեղադրելով նաև 1937-ին տեղի ունեցած ջարդերի համար:
Saturday, February 11, 2012
Աթաթուրքին պաշտպանող օրենքը պետք է հանվի. թուրք քաղաքական գործիչ
Tert.am10-2-2012- Աթաթուրքի պաշտպանության օրենքը, որն ընդունվել է 50-ականների վերջին,պետք է հանվի, քանի որ անհեթեթություն է հատուկ օրենք ընդունել Աթաթուրքին կամ որևէ այլ անձի պաշտպանելու համար, ասել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն, հայտնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը:
Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև հայտարարել է, թե իրենց կուսակցության ձեռքի գործն է 1948-ի թուրք հայտնի պոետ Սաբահաթթին Ալիի սպանությունը: Այս բանաստեղծը 1932-ի իր պոեմում վիրավորել էր Քեմալ Աթաթուրքին:
Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանում 27 տարի միակուսակցական կարգով իշխել է երկրում:
Հայտնի է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետը բազմիցս քննադատել է նշված ընդդիմադիր կուսակցությանը` մեղադրելով նաև 1937-ին տեղի ունեցած ջարդերի համար:
No comments:
Post a Comment