Tuesday, February 21, 2012

Հղի շոտլանդուհին թերթ է ուտում

Tert.am. 21-2-2012- Շոտլանդական Դանդի քաղաքի բնակչուհի 35-ամյա Էն Քուրանը պատմել է, որ քաղաքական թերթեր է ուտում, տեղեկացնում է orange.co.uk լրատվական կայքը։ Քարանի խոսքերով՝ ներկայում ինքը հղի է, և մեծ ախորժակով ուտում է Dundee Evening Telegraph թերթը։ «Բոլորն ապշած ինձ են նայում, ես պոկում եմ էջերի սպիտակ մասն ու ուտում», - ասել է Քարանը, նշելով, որ տպագրական նյութերի համն իրեն շատ է դուր գալիս։ Կինը խոստովանել է, որ թղթի համից կարող է ասել, թե որն է իր սիրած թերթը։ Նրա ընկերները ամեն շաբաթ մի քանի նմուշ Dundee Evening Telegraph են հավաքում, որպեսզի շոտլանդուհին հանգստյան օրերին քաղցած չմնա։

No comments:

Post a Comment