1in.am.11-2-2012- Թուրքական Hürriyet Daily News թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ես ԱՄՆ պետքարտուղարին խորհուրդ եմ տվել կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկման գրանցման վրա: Բեկում ասելով՝ նկատի չունեմ միանգամից հասնել խաղաղության վերջնական համաձայնագրին, փոխարենը կարելի է հասնել խաղաղության պայմանագրի շրջանակային համաձայնագրին:
Երբ դու նպատակամղված ձևով աշխատում ես շրջանակային համաձայնագրին հասնելու ուղղությամբ, անհրաժեշտ է հստակ պատրաստակամություն ցուցաբերել, որ պատրաստ ես խաղաղության վերջնական համաձայնագրին հասնելու համար ամեն տիպի քայլերի: Եվ միայն դրանից հետո կարելի է առաջ ընթանալ, կարելի է վերադառնալ հայ-թուրքական բանակցություններին:
Ես կարծում եմ, որ գործընթացում ձեռք կբերվի առաջընթաց, եթե տվյալ խնդրով զբաղվեն անձամբ մեր նախագահն ու պետքարտուղարը: Նրանք հստակորեն հասկացնել կտան, որ համաձայնագրի նախապատրաստումը հիրավի կլինի եռակողմ և ոչ թե կապված կլինի միայն մեկ կողմի՝ Ռուսաստանի հետ: Իրական բեկման համար անհրաժեշտ է, որ գործընթացին հավասարաչափ մասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան:
Ներկայիս դրությամբ հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք է բերվել լուրջ առաջընթաց: Կողմերը շատ մոտ են բեկում գրանցելուն: Սակայն գոյություն ունեն մի շարք հիմնական, առանցքային դետալներ, որոնք կարող են համաձայնեցվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ընդունեն բարդ և անգամ ռիսկային քաղաքական որոշումներ: Սակայն նրանք չեն գնա այդ քայլին այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական լուրջ աջակցություն չեն զգա ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից»:
Saturday, February 11, 2012
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկումը մոտ է». Մեթյու Բրայզա

No comments:
Post a Comment