Saturday, February 11, 2012

ՆԱՏՕ-ն Իրանում ռազմական միջամտության տարբերակ չի քննարկում. Ափաթուրայ

Tert.am10-2-2012- Իրանի միջուկային ծրագիրը ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) օրակարգում ընդգրկված չէ, և դաշինքը ռազմական միջամտության չի պատրաստվում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «ՆԱՏՕ-ի գործունեության օրակարգում Իրանի միջուկային ծրագրի հարցի ներառում չի սպասվում»,-ասել է նա: ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ-ը պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ը, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել: «Ողջ աշխարհը, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են, որպեսզի Իրանը կատարի ատոմային էներգիայի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները և ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ոչ թե` ռազմական»,-հավելել է պաշտոնյան: Ափաթուրայն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Իրանի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրելու քաղաքականությունը: «Ակնկալում եմ, որ այդ քայլերը կուժեղացվեն»,-նշել է նա:

No comments:

Post a Comment