Saturday, February 18, 2012

Սիրիայի քրդական կուսակցությունը մեղադրել է Թուրքիային` սադրանք պարունակող լուրեր տարածելու մեջ

News.am. 18-2-2012- Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միասնություն» (PYD) կուսակցությունը հերքել է թուրքական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իրենց ուժերը ճանապարհներ են փակում եւ հսկողություններ են իրականացնում։ Firat գործակալության փոխանցմամբ՝ PYD-ի պատասխանատուները հայտնել են, թե Սիրիայի քրդական գյուղերում կան կազմավորված կոմիտեներ, որոնք գյուղի անվտանգություն են ապահովում։ «Այն տեղեկությունները, թե PYD-ն ճանապարհներ է կտրում եւ վերահսկողություն իրականացնում, նպատակ ունեն թուրքական պետության կողմից սադրանքներ իրականացնելու համար հող նախապատրաստել»,-նշել են Սիրիայի «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության պատասխանատուները։ Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե PKK-ի զինյալները «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության կազմում Սիրիայում ճանապարհների վերահսկողություն են իրականացնում եւ ահաբեկում բնակչությանը։

No comments:

Post a Comment