Saturday, February 11, 2012

Թուրքիայի ազգային հետախուզությունը գաղտնալսել է հայազգի լրագրողի հեռախոսազրույցները

News.am. 11-2-2012- Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) 2008 թվականից սկսած գաղտնալսել է թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի, գլխավոր խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարի, համակարգող Մարգար Եսայանի, լրագրող Մեհմեդ Ալթանի եւ Taraf-ի նախկին լրագրող Ամբերին Զաման-ի հեռախոսազրույցները։ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Taraf-ի լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու թույլտվության համար 2008-ի հոկտեմբերի 30-ին դիմել է դատարան՝ պնդելով, որ այդ անձիք կապի մեջ են ահաբեկչական կառույցների անդամների հետ։ Նշվում է, որ MIT-ը 3 ամիսը մեկ թարմացրել է իր դիմումը։ Բացի այդ, MIT-ը թաքցրել է լրագրողների իրական անունները եւ նրանց անունների փոխարեն գրել օտարեկրացիների անուններ։ Իմանալով, որ իրենց գաղտնալսում են, Taraf թերթի լրագրողները պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել թե MIT-ի, թե իրենց գաղտնալսելու թույլտվություն տված դատավորների դեմ։ MIT-ի ցուցակում Մարգար Եսայանի անունը նշված է եղել որպես Վահան եւ Հոսաին Սեյֆուլահ։ Նշենք, որ Taraf թերթի լրագրողները Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եզակի լրագրողների թվում են եւ պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին։

No comments:

Post a Comment