Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները երկօրյա բանակցություններ են սկսում Իրանի միջուկային հարցի շուրջ: Վիեննայից մեկնելուց առաջ տեսուչները հայտարարել են՝ վստահ չեն, որ իրենց թույլ կտան մտնել Իրանի միջուկային օբյեկտներ, գրում է BBC-ն:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ սկսում են Թեհրանի միջուկային ռեակտորում վառելիքի բեռնումը եւ սեփական արտադրության նորագույն ցենտրիֆուգի գործադրումը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անձամբ ներկա է եղել գործադրման արարողությանը: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:
No comments:
Post a Comment