1in.am. 19-2-2012- Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը կողմ է իր երկրի միջուկային խնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «Վեցնյակի» հետ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելուն /ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները և Գերմանիան/:
Իրանական ИСНА գործակալության հաղորդմամբ` Ալի Աքբար Սալեհին հանդես է եկել առաջարկությամբ` այդ բանակցություններն անցկացնել Ստամբուլում, սակայն չի ճշտել հնարավոր ժամկետները:
Նախարարը հիշեցրել է, որ փետրվարին Եվրամիության արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ուղղված նամակում Թեհրանը տեղեկացրել է նման բանակցություններին իր պատրաստակամության մասին: «Մենք պատասխանի ենք սպասում»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
No comments:
Post a Comment