Monday, February 20, 2012

ՖԱՐՍ». Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցել է իրանցի գիտնականներին ահաբեկած «Մոսադի» գործակալների հետ

Panorama.am. 20-2-2012- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցել է իրանցի գիտնականներին ահաբեկած «Մոսադի» գործակալների հետ: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանցի ատոմագետ Մոսթաֆա Ահամդի Ռոշանի նկատմամբ իրականացված ահաբեկչությանը մասնակից անձնավորությունը Ջավիդան անվամբ` ազգությամբ հրեա է, ով Ադրբեջանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունի: Հիշեցնենք, որ վերոնշյալ դեպքի առնչությամբ` օրերս Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան էր փոխանցվել բողոքի նոտա, որտեղ իրանական կողմն իր անհանգստությունն էր հայտնում իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ:

No comments:

Post a Comment