News.am. 20-2-2012- Շվեդիայի պետական հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրույթւոնները բողոքի ալիք են բարձրացրել Շվեդիայի թուրքական համայնքում:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Շվեդիայում ապրող թուրքերը ֆիլմի դեմ իրենց բողոքն են հայտնել` Շվեդիայի պետական հեռուստաընկերության էլ-փոստին ուղարկելով հազարավոր նամակներ:
Նշվում է, թե հեռուստաընկերությունը թուրքական համայնքի բողոքներին պատասխանել է, թե ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, այլ` ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի տատիկի հիշողությունների մասին է:
Հիշեցնենք, որ շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շնորհանդեսը Շվեդիայում տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերին, որից հետո այն 3 անգամ ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստաընկերությամբ:
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով:
Monday, February 20, 2012
Շվեդիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունները կատաղեցրել են թուրքերին
News.am. 20-2-2012- Շվեդիայի պետական հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրույթւոնները բողոքի ալիք են բարձրացրել Շվեդիայի թուրքական համայնքում:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Շվեդիայում ապրող թուրքերը ֆիլմի դեմ իրենց բողոքն են հայտնել` Շվեդիայի պետական հեռուստաընկերության էլ-փոստին ուղարկելով հազարավոր նամակներ:
Նշվում է, թե հեռուստաընկերությունը թուրքական համայնքի բողոքներին պատասխանել է, թե ֆիլմը Ցեղասպանության մասին չէ, այլ` ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարտալյանի տատիկի հիշողությունների մասին է:
Հիշեցնենք, որ շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շնորհանդեսը Շվեդիայում տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերին, որից հետո այն 3 անգամ ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստաընկերությամբ:
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով:
No comments:
Post a Comment