Tuesday, February 21, 2012

Ավստրալացի պատգամավոր. Հայոց ցեղասպանության ժխտումը թույլ է տվել հանգիստ հետեւել Օսվենցիմում կատարվածին

News.am. 21-2-2012- Ավստալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Ուոլթ Սեկորդը, հանդես գալով խորհրդրանի օրենսդիր խորհրդի նիստում, Թուրքիայի կառավարությանը քննադատել է Հյաոց ցեղասպանության ժխտման համար: «Թուրքիան ժխտում է 1,5 մլն հայերի սպանությունը. դա նողկալի է»,-հայտարարել է նա` դիմելով գործընկերներին: Նրա խոսքով` ժամանակն է, որ Անկարան ընդունի անցյալը եւ ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Իր ելույթում նա պատգամավորներին ներկայացրել է վերջերս Երեւանում Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտ այցի տպավորությունները: «Ցավոք, մեզնից քչերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: Հենց պատմական այդ փաստի ժխտումն է թույլ տվել լռելյայն հետեւել դեպի Օսվենցիմ փոխադրումներին, ինչպես նաեու համակենտրոնացված ճամբարից բարձրացող ծխին»,-ընդգծել է Սեկորդը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ ազգային կոմիտեին` վերջերս Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին աջակցելու համար եւ խոստացել է հետագայում եւս աջակցել կազմակերպության քարոզչական գործունեությանը, հաղորդում է ավստրալահայերի կայքը:

No comments:

Post a Comment