Sunday, February 19, 2012

Հոլանդական PSV TV-ն Թուրքիայի Տրապիզոն քաղաքի խորհրդանիշերից է համարել ծովում միզող մարդուն

News.am. 19-2-2012- Եվրոպայի լիգայի «ՊՍՎ Էյնդհովեն» - «Տրաբզոնսփոր» պատասխան հանդիպումից առաջ հոլանդական ակումբին պատկանող PSV TV-ն ներկայացրել է մրցակից ակումբի քաղաքը՝ Տրապիզոնը։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Տրապիզոնի մասին ճանաչողական տեսանյութում Տրապիզոնը ներկայացված է մռայլ գույներով, կեղտոտ եւ ծովում միզող մարդու խորհրդանիշով։ Սոցցանցերում քննարկումների նյութ է դարձել հատկապես ծովում միզող մարդը, որը փաստացի խորհրդանշել է Տրապիզոնը։ PSV TV-ի կողմից Տրապիզոն քաղաքը ներկայացնող տեսագրությունը կարող դիտել այստեղ։

No comments:

Post a Comment