Tuesday, February 21, 2012

SANA. Սիրիայում ռազմական միջամտությունը ծրագրվել է Ստամբուլում

Panorama.am. 20-2-2012- Սիրիական «SANA» պետական լրատվական գործակալությունն անդրադարձել է հայտնի թուրք լրագրող Նիhաթ Կինջի` «Ակշամ» թերթում հրապարակած «Թուրք-սաուդյան կայսրություն» խորագրով հոդվածին, որտեղ հեղինակը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական միջամտության ծրագիրը վաղուց է մշակվել Թուրքիայի հյուրանոցներում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների և այսպես կոչված «Ազատ բանակի» զնվորների կողմից: Ավելին, թուրքական և հատկապես Ստամբուլի հյուրանոցներում տեղակայված լիբիացի և իրաքցի զինյալները մեծամասամբ ֆինանսավորվում են Թուրքիայի ծայրահեղական իսլամական կազմակերպությունների կողմից: Ըստ թուրք լրագրողի` Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» շարժումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և ԱՊԼ-ի այլ երկրներում գործող իսլամական կազմակերպությունները շահագրգռված են Սիրայում բռնություններ հրահրելու հարցում` ընդհուպ մինչև ծայնածավալ քաղաքացիական պատերազմի բռնկումը: Կինջը նշում է, որ թուրքական արտաքին հետախուզությունը Թուրքիայի հեռուստառադիոընկերության ,ինչպես նաև Պենտագոնին մոտ կանգնած թուրք միլիարդատեր Ֆաթհալա Գուլանի տեղեկատվական գործակալությունների հետ մեկտեղ սպասարկում է սիրիական կառավարության հակառակորդ խմբերին: Ահա թե ինչու զարմանալի չէ այն, որ Սիրիայի տարածքում համատեղ աշխատում են ԿՀՎ-ն և «Ալ-Կաիդան»: Միևնույն ժամանակ, ըստ լրագրողի, այս պայքարում կհաղթի Սիրիան, քանի որ սիրիացի ժողովուրդը համախմբված է նախագահ Բաշար Ալ-Ասադի շուրջ, ով երկրում իրականացրել է քաղաքական և սոցիալ-տնտեսական մի շարք բարեփոխումներ, հայտնում է գործակալությունը: Հիշեցնենք, որ շուրջ 11 ամիս Սիրիայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների զոհվել է ավելի քան 7400 մարդ, այդ թվում` ավելի քան 2000 զինվորականներ, ոստիկանության և անվտանգության աշխատակիցներ, որոնց դեմ գործում են զինված ապստամբների խմբավորումները: Ըստ սիրիական իշխանությունների` վարչակարգի հակառակորդները ռազմական և ֆինանասկան լայն աջակցություն են ստանում արևմտյան մի շարք պետություների, ինչպես նաև Թուրքիայի կողմից:

No comments:

Post a Comment