Monday, June 11, 2012

Ծնելիությունը Հայաստանում նվազել է 5.7 տոկոսով

1in.am. 11-6-2012- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիճվարչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք ծնելիության նվազում 5.7 տոկոսով։ Հայաստանի տարածքում ամենացածր ծնելիություն գրանցվել է Սյունիքում եւ Լոռիում։ Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը հավելեց, որ ծնելիության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները արդյունավետ չեն։ "Սերունդն ինքն իրեն չի վերարտադրում։ 10 կինը պետք է 11 աղջիկ երեխա ունենա, որ պարզ վերարտադրություն ապահովվի",-ասաց Եգանյանը։

No comments:

Post a Comment