Monday, June 11, 2012

Վրաստանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությանը, հաղորդում է trend.az-ը: Վրաստանում ընդհանուր առմամբ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի 6 հանձնաժողովների ղեկավարներ: Վրաստանի նախագահը և թուրքական պատգամավորները քննարկել են տարածաշրջանի իրադրությունը, կայունության պահպանումը և լարվածության նվազեցումը: Սաակաշվիլին կողմ է արտահայտվել երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային` ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին ցուցաբերած օգնության համար: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող, տնտեսական և մշակութային հարցեր: Թուրքական պատգամավորները ևս մեկ անգամ հաստատել են իրենց հավատարմությունը Վրաստանի ամբողջականությանը և գերիշխանությանը: Նրանք հայտնել են, որ կողմ են տարածաշրջանում կայունության պահպանմանը:

No comments:

Post a Comment