Monday, June 11, 2012

Վերականգնվել է Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումը

1in.am. 11-6-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամբողջությամբ վերականգնվել է «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան գազատար) գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները Թուրքիային: Այս մասին այսօր հայտարարել է տվյալ խողովակաշարի օպերատոր BP-ն: Վերջինիս հաղորդմամբ՝ ներկայումս գազատարն աշխատում է նորմալ ռեժիմով: Մայիսի 29-ին Կարս նահանգում անհայտ պատճառներով պայթեցվել էր ԲԹԷ-ի թուրքական հատվածը, ինչի հետևանքով դադարեցվել էր ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիային: Մինչև գազատարի պայթեցումը այդ խողովակաշարով Թուրքիան օրական Ադրբեջանից ստանում էր 12 միլիոն խորանարդ մետր գազ:

No comments:

Post a Comment