Mardik.am. 11-6-2012- Ըստ լրատվամիջոցների՝Իսրայելի Կնեսեթում վաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային քննարկում է լինելու, որից հետո այն կտեղափոխվի Կնեսեթի տարբեր հանձնաժողովների օրակարգ:Հայոց ցեղասպանության ճանաչումն Իսրայելի համար Թուրքիայի դեմ խաղաքարտ է. թուրքագետ mardik.am. 11-6-2012- Ըստ լրատվամիջոցների՝Իսրայելի Կնեսեթում վաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային քննարկում է լինելու, որից հետո այն կտեղափոխվի Կնեսեթի տարբեր հանձնաժողովների օրակարգ: Mardik.am-ը թուրքագետ Արտակ Շաքարյանին խնդրեց անդրադառնալ այս հարցին: «Իսրայելը սրանով պարզապես ցույց է տալիս Թուրքիային, որ մենք մեր զինանոցում այս խաղաքարտն ունենք»,-ասաց նա: Թուրքագետն ասաց, որ այնքան էլ լիահույս չէ, որ նրանք մինչև վերջ կհասցնեն այս հարցը, քանի որ Իսրայելի ռազմաքաղաքական շահերից չի բխում ճանաչելը: Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի, երբ մենք կդառնանք Իրայելի ռազմաքաղաքական դաշնակիցը, սակայն դա Հայաստանին ամենևին էլ ձեռնտու չէ: «Մոտ ապագայում հավանական չէ: Ես կարծում եմ, որ մինչև 2015 թվականը շատ երկրներ կփորձեն օգտագործել Ցեղասպանության ճանաչման հարցը»,-ավելացրեց թուրքագետը: Mardik.am-ը թուրքագետ Արտակ Շաքարյանին խնդրեց անդրադառնալ այս հարցին: «Իսրայելը սրանով պարզապես ցույց է տալիս Թուրքիային, որ մենք մեր զինանոցում այս խաղաքարտն ունենք»,-ասաց նա: Թուրքագետն ասաց, որ այնքան էլ լիահույս չէ, որ նրանք մինչև վերջ կհասցնեն այս հարցը, քանի որ Իսրայելի ռազմաքաղաքական շահերից չի բխում ճանաչելը: Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի, երբ մենք կդառնանք Իրայելի ռազմաքաղաքական դաշնակիցը, սակայն դա Հայաստանին ամենևին էլ ձեռնտու չէ: «Մոտ ապագայում հավանական չէ: Ես կարծում եմ, որ մինչև 2015 թվականը շատ երկրներ կփորձեն օգտագործել Ցեղասպանության ճանաչման հարցը»,-ավելացրեց թուրքագետը:

No comments:
Post a Comment