Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության ղեկավարների գագաթաժողովին, տեղեկացնում է FARS գործակալությունը։ Գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ին։ Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի հանդիպումն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թ.-ին Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից՝ 1977 թ.-ին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի միջև ստորագրված իզմիրյան համաձայնագրի հիման վրա։
No comments:
Post a Comment