Panorama.am. 2-10-2012- «Ռամիլ Սաֆարովի գործը Ղարաբաղյան հակամարտության արդյունքն է և սխալ է, երբ հայ գործընկերներս այն փորձում են ներկայացնել իբրև առանձին դեպք»,- Panorama.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքով` ոչ ոք չի հերքում այն փաստը, որ Սաֆարովը հանցագործություն է կատարել. նախագահը կարող է ներում շնորհել միայն այն մարդուն, ով հանցագործություն է կատարել, և դա նրա մեղքը չի քավում. «Բայց որպեսզի նման բան չլինի, հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը»,- ընդգծել է Սեիդովը: Նա նաև ավելացրել է, թե միտում է տեսնում` Սաֆարովի գործը օգտագործվում է բանակցային գործընթացը խոչընդոտելու, ստատուս-քվոն պահպանելու նպատակով, ինչը ուղղակի անընդունելի է. «Կարծում եմ, որ նախօրեին, երբ ԵԽԽՎ նախագահը ինձ և Դավիթ Հարությունյանին հրավիրեց հանդիպման, դա դրական միտում է: Սաֆարովի գործն արդեն անցյալ է, հարկավոր է շարժվել առաջ ու մտածել այն մասին, թե ինչպես ելք գտնել այս բավականին բարդ իրավիճակից»,- հավելել է ադրբեջանցի պատգամավորը: Հիշեցնենք, նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի և Սամեդ Սեիդովի հանդիպումը: Կողմերը ավելի ուշ հրաժարվել են հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը: Wednesday, October 3, 2012
Ս. Սեիդով. Սաֆարովը հանցագործ է, բայց նրա գործն արդեն անցյալ է
Panorama.am. 2-10-2012- «Ռամիլ Սաֆարովի գործը Ղարաբաղյան հակամարտության արդյունքն է և սխալ է, երբ հայ գործընկերներս այն փորձում են ներկայացնել իբրև առանձին դեպք»,- Panorama.am-ի հետ զրույցում Ստրասբուրգում ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Նրա խոսքով` ոչ ոք չի հերքում այն փաստը, որ Սաֆարովը հանցագործություն է կատարել. նախագահը կարող է ներում շնորհել միայն այն մարդուն, ով հանցագործություն է կատարել, և դա նրա մեղքը չի քավում. «Բայց որպեսզի նման բան չլինի, հարկավոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը»,- ընդգծել է Սեիդովը: Նա նաև ավելացրել է, թե միտում է տեսնում` Սաֆարովի գործը օգտագործվում է բանակցային գործընթացը խոչընդոտելու, ստատուս-քվոն պահպանելու նպատակով, ինչը ուղղակի անընդունելի է. «Կարծում եմ, որ նախօրեին, երբ ԵԽԽՎ նախագահը ինձ և Դավիթ Հարությունյանին հրավիրեց հանդիպման, դա դրական միտում է: Սաֆարովի գործն արդեն անցյալ է, հարկավոր է շարժվել առաջ ու մտածել այն մասին, թե ինչպես ելք գտնել այս բավականին բարդ իրավիճակից»,- հավելել է ադրբեջանցի պատգամավորը: Հիշեցնենք, նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի և Սամեդ Սեիդովի հանդիպումը: Կողմերը ավելի ուշ հրաժարվել են հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը:
No comments:
Post a Comment